Ցանկանո՞ւմ եք ստեղծել կայուն ֆինանսական հոսք՝ առանց ամենօրյա ջանքերի։ Արժեթղթերում ներդրումները հետաքրքիր տարբերակ են՝ ապահովելու պասիվ եկամուտ և ստանալու կանոնավոր տոկոսներ ձեր կապիտալից։
Այս պահին Հայաստանի շուկայում ընթանում են պարտատոմսերի մի շարք հրապարակային տեղաբաշխումներ։ Գերակշռում են ֆինանսական ոլորտի հայաստանյան կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերը, որոնք հասանելի են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով։
Պարտատոմսերի թողարկումներ
Շուկայում առաջարկվող պարտատոմսերը հիմնականում թողարկված են ֆինանսաբանկային ընկերությունների կողմից։ Կարևոր է նշել, որ այս ընկերություններից ձեռք բերված անվանական պարտատոմսերը մինչև 16 մլն դրամի չափով երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, ինչը այս գործիքները դարձնում է պակաս ռիսկային և ապահովում ներդրողի կապիտալի մի մասը։
Կոնվերս Բանկ
«Կոնվերս Բանկը», որը հիմնադրվել է 1994 թվականին, Հայաստանի բանկային համակարգի հուսալի և կայուն մասնակիցներից է։ 2024 թվականին բանկի տարեկան զուտ շահույթը կազմել է 15.6 մլրդ ՀՀ դրամ, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը (14.6 մլրդ ՀՀ դրամ)։ 2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Կոնվերս Բանկը ակտիվների, շահույթի և ընդհանուր կապիտալի մեծությամբ զբաղեցնում է 6–րդ տեղը ՀՀ բանկային համակարգում, իսկ վարկային պորտֆելի մեծությամբ 7-րդն է։
| Թողարկում | Մարման ամսաթիվ | Տոկոսա-դրույքը | Ծավալը | Անվանական արժեքը | Պարբերա-կանություն |
| Դրամային պարտատոմսեր | 18.11.2027 | 9.75% | 2 մլրդ դրամ | 50,000 դրամ | 6 ամիս |
| Դոլարային պարտատոմսեր (1-ին տրանշ) | 18.11.2029 | 5.25% | 5 մլն դոլար | 100 դոլար | 6 ամիս |
| Դոլարային պարտատոմսեր (2-րդ տրանշ) | 18.11.2028 | 5% | 5 մլն դոլար | 100 դոլար | 6 ամիս |
Առաջարկվող պարտատոմսերը հասանելի են գնելու համար Բանկի ցանկացած մասնաճյուղում կամ առցանց՝ Converse Mobile հավելվածի միջոցով։
Ամերիաբանկ
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է։ Բանկը շուկայում առաջինն է վարկային պորտֆելի ծավալով և երկրորդը՝ զուտ շահույթով։ 2024 թվականի զուտ շահույթը կազմել է մոտ 60 մլրդ ՀՀ դրամ՝ ցուցադրելով զգալի աճ նախորդ տարվա (46 մլրդ ՀՀ դրամ) համեմատ։
| Թողարկում | Մարման ամսաթիվ | Տոկոսա-դրույքը | Ծավալը | Անվանական արժեքը | Պարբերա-կանություն | ||
| Դոլարային պարտատոմսեր | 15.10.2027 | 4,5% | 15 մլն դոլար | 100 դոլար | 6 ամիս |
Պարտատոմսերը հնարավոր է գնել մինչև 2025թ․ դեկտեմբերի 19-ը՝ Ամերիաբանկի մասնաճյուղերում կամ MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով։
ԱԿԲԱ Բանկ
«ԱԿԲԱ Բանկը» Հայաստանի բանկային համակարգի խոշոր մասնակիցներից է, որի գործունեությունը մեծապես կենտրոնացած է գյուղատնտեսության և ՓՄՁ-ների ֆինանսավորման վրա։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Բանկի ակտիվները կազմել են ավելի քան 931 մլրդ ՀՀ դրամ, իսկ շահույթը մինչև հարկումը կազմել է 35.1 մլրդ ՀՀ դրամ, որը Հայաստանի բանկային համակարգի երրորդ լավագույն ցուցանիշն է։
| Թողարկում | Մարման ամսաթիվ | Տոկոսա-դրույքը | Ծավալը | Անվանական արժեքը | Պարբերա-կանություն | ||
| Դրամային պարտատոմսեր | 25.08.2030 | 10.50% | 10 մլրդ դրամ | 100,000 դրամ | 6 ամիս | ||
| Դոլարային պարտատոմսեր | 25.08.2030 | 5.5% | 10 մլն դոլար | 100 դոլար | 6 ամիս |
Պարտատոմսերը հնարավոր է գնել ԱԿԲԱ բանկի մասնաճյուղերում կամ ACBA Digital հավելվածի միջոցով։ Դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը կավարտվի 2025թ․ դեկտեմբերի 25-ին, իսկ դրամայինը՝ 2026թ․ փետրվարի 18-ին։
Դալան Թեքնոլոջիս
«Դալան Թեքնոլոջիս» ՍՊԸ-ն (Dalan Technopark) ներկայացնում է ՀՀ շուկայի ոչ ֆինանսական ոլորտի առաջարկներից մեկը։ Ընկերությունը կառուցում է տարածաշրջանում նշանակալի տեխնոլոգիական և բիզնես հանգույց՝ 34,300 քմ A դասի գրասենյակային տարածքով, որը նախատեսված է ավելի քան 3,000 աշխատակցի համար։ Նախագծի հիմնական գաղափարը դինամիկ բիզնես միջավայր ստեղծելն է՝ տեղական և միջազգային ընկերությունների համար, իսկ պարտատոմսերից ներգրավված միջոցներն ուղղվում են հենց այս տարածքների վարձակալությունից կայուն եկամուտ ստանալու նպատակով։
| Թողարկում | Մարման ամսաթիվ | Տոկոսա-դրույքը | Ծավալը | Անվանական արժեքը | Պարբերա-կանություն | ||
| Դրամային պարտատոմսեր | 10.11.2028 | 13.5% | 2.5 մլրդ դրամ | 100,000 դրամ | 6 ամիս | ||
| Դոլարային պարտատոմսեր | 10.11.2028 | 8.75% | 10 մլն դոլար | 100 դոլար | 6 ամիս |
«Դալան Թեքնոլոջիս»-ի և՛ դրամային, և՛ դոլարային պարտատոմսերը շուկայում ամենաբարձր եկամտաբերություն խոստացող գործիքներից են։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնում է Cube Invest-ը՝ իր կայքի և հավելվածի օգնությամբ։
Ֆասթ Բանկ
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն սկսել է իր գործունեությունը 2022 թվականի վերջին՝ հանդիսանալով 2011թ. հիմնադրված կայացած «ՖԱՍՏ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ-ի իրավահաջորդը։ Չնայած համեմատաբար նոր լինելուն՝ Բանկը ցույց է տալիս կայուն ֆինանսական դիրք. 2024թ. զուտ շահույթը կազմել է մոտ 5.05 մլրդ ՀՀ դրամ, աճելով նախորդ տարվա համեմատ։ Բանկի ակտիվների միջին մեծությունը 2024թ. հասել է 197$ մլրդ ՀՀ դրամի։
| Թողարկում | Մարման ամսաթիվ | Տոկոսա-դրույքը | Ծավալը | Անվանական արժեքը | Պարբերա-կանություն | ||
| Դրամային պարտատոմսեր | 25.11.2027 | 10,75% | 12 մլրդ դրամ | 100,000 դրամ | 6 ամիս |
Ֆասթ Բանկի առաջարկը առանձնանում է ֆինանսաբանկային հաստատությունների թողարկած պարտատոմսերի շրջանում համեմատաբար բարձր տոկոսադրույքով ։ Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Բանկի 38 մասնաճյուղերից` մինչև 2026թ․ մարտի 10-ը։
Հայէկոնոմբանկ
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն ՀՀ բանկային համակարգի կայացած մասնակիցներից է, որը ցուցաբերում է կայուն ֆինանսական դիրք. 2024 թվականի զուտ շահույթը կազմել է մոտ 9 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր ակտիվները գերազանցել են $527$ մլրդ ՀՀ դրամը։ Պարտատոմսերով ներգրավված միջոցները մինչև 16 մլն դրամի չափով երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։ Այս պահին Բանկը ներկայացնում է մի քանի դրամային և դոլարային տրանշեր՝ ապահովելով ճկուն ընտրություն։
| Թողարկում | Մարման ամսաթիվ | Տոկոսա-դրույքը | Ծավալը | Անվանական արժեքը | Պարբերա-կանություն | ||
| Դրամային պարտատոմսեր | 30.09.2028 | 10.5% | 3 մլրդ դրամ | 10,000 դրամ | 6 ամիս | ||
| Դոլարային պարտատոմսեր | 17.09.2028 | 5.5% | 5 մլն դոլար | 100 դոլար | 6 ամիս |
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Հայէկոնոմբանկի մասնաճյուղերում՝ մինչև 2026թ․ փետրվարը։
ԿԱՐԵՎՈՐ Է. Այս պարտատոմսերից ձևավորված տոկոսային (կուպոնային) եկամուտը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամկետով ազատված է եկամտահարկից՝ ըստ ՀՀ օրենսդրության։











