«Հայերիս խելքը մեր ավանդական հարստությունն է, պարզապես պետք է զարգացնել այն». Էդուարդ Գրիգորյան

Օրերս Երևանում տեղի ունեցավ  «Մեծացնելով միաեղջյուր. իրավական եւ բիզնես գործիքներ հաջողակ ձեռներեցների համար» (Raising a Unicorn: Legal and Business Tools for Successful Entrepreneurs) թեմայով սեմինարը, որը վարում էին Latham & Watkins իրավաբանական ընկերության ներկայացուցիչներ Էդուարդ Գրիգորյանը եւ Ալեքս Վոքսմանը: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին յունիքորն ընկերության ստեղծման բիզնես եւ իրավական առանձնահատկությունները՝ ձեւավորումից մինչեւ գործարկում։ 

Ներկայացնում ենք ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Գրիգորյանի հարցազրույցը.

- Advertisement -

Հայաստանը ձեռնարկատիրական տեսանկյունից մեծ պոտենցիալ ունի. 

Կարծում եմ, որ Հայաստանում շատ տաղանդավոր մարդիկ կան: Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ շատ խելացի են և ստեղծագործական հետաքրքիր գաղափարներ ունեն: Երբ իմ կարիերան Միացյալ նահանգներում աճեց ու ես սկսեցի մեծ հաջողությունների հասնել իմ ոլորտում, դրան զուգահեռ հասկացա, որ Հայաստանում ՏՏ ոլորտի հանրույթը բավականին լուրջ զարգացում է ապրել: Հենց դա առիթ հանդիսացավ, որպեսզի ամեն տարի գանք Հայաստան ու փորձենք օգտակար նյութերով և խորհուրդներով կիսվենք տեղի ձեռներեցների հետ:

«Հայերիս խելքը մեր ավանդական հարստությունն է, պարզապես պետք է զարգացնել այն». Էդուարդ Գրիգորյան

Էդուարդ Գրիգորյան

Էդուարդ Գրիգորյանը ծնվել է Հայաստանում, մեծացել Ռուսաստանում: Մոսկվայում սովորել է միջազգային իրավունք: 2009-ին տեղափոխվել է ԱՄՆ և ընդունվել Կոլումբիայի համալսարան։ Իսկ Հարվարդի իրավագիտության դպրոցում ձեռք է բերել իրավագիտության դոկտորի կոչում: Այժմ աշխատում է Latham & Watkins իրավաբանական ընկերության Նյու Յորքի գրասենյակում։ 

Հայաստանում գեներացվում է բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ, որոնք կյանքի կոչելու համար աջակցություն է անհրաժեշտ:

Հետաքրքիր գաղափարներին պետք է օժանդակություն՝ թե՛ բիզնեսի, թե՛ իրավական տեսանկյունից: Դրական դինամիկա եմ նկատում այն առումով, երբ տեսնում եմ, որ բազմաթիվ վենչուրային կապիտալի ընկերություններ ծանոթանում են հայկական ընկերությունների հետ, թե ինչ տեսակ փորձառություններ ունեն, ինչ գործունեություն են ծավալում: Իհարկե, նաև թիմին են ուշադրություն դարձնում, քանի որ նրանք շատ հաճախ ներդրումներ են կատարում թիմում:

Վենչուրային կազմակերպությունների կողմից ներդրումներ կատարելը, իր կողմից ենթադրում ու ներառում է նաև իրավական խորհրդատվություն: Հենց այս մասով էլ մենք փորձում ենք օգտակար լինել հայկական ընկերություններին:

«Ռելոկացիայի» 3 փուլերը, պրակտիկ խնդիրներն ու տնտեսական հետևանքները

Ճիշտ է, Հայաստանում կան բազմաթիվ հաջող ձեռնարկություններ, բայց ըստ իս չկա բարձր որակի իրավական ծառայություն: Դրա համար կապվեցի հրեշտակ ներդնող Ալ Եսայանի հետ, քննարկում ունեցանք, ինչից հետո, հասկացա, որ հոյակապ կլիներ գալ Հայաստան, որպեսզի սկզբնական շրջանում հասկանանք թե ինչո՞վ կարող ենք օգտակար լինել հայկական ստարտափներին: Դրանից հետո համոզեցի ավագ գործընկերոջս՝ Ալեքս Վոքսմանին միասին գալ Հայաստան ու հանդիպում ունենանք ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ:

Lավ գաղափարը սխալ մարդու ձեռքում  իրականություն չի դառնա:

Ձեռնարկությունների հիմնադիրները թիմի շարժիչ ուժն են, նրանք են տալիս գաղափարները, բայց լավ գաղափարները ճիշտ մարդկանց ձեռքում պետք է հայտնվեն և իրականություն դառնան: Թիմում պետք է հավաքել ճիշտ մարդկանց ու տալ լավ գաղափարներ, իսկ լավ թիմ ունենալու դեպքում վենչուրային կազմակերպությունները կհետաքրքրվեն քեզնով:

Էդուարդ Գրիգորյան

Աշխարհում ավելի քան 200 պետություն կա: Միգուցե մենք աշխարհի ամենահարուստ երկիրը չենք, բայց երբ խոսքը վերաբերում է հայերի շրջանում խելացի, հաջողության հասած մարդկանց թվին, այդ ցանկում մենք չենք զիջում բազմաթիվ հարուստ երկրների: Մենք ունենք ճիշտ հարստություն, դա խելացիությունն է, ցանկությունն է, մարդկային կապիտալն է, պարզապես անհրաժեշտ է դա մի քիչ զարգացնել և դրանից հետո ամեն ինչ կգա: Մեր խելքը մեր ավանդական հարստությունն է:

Այնպիսի վենչուրային ֆոնդեր, որոնք աշխատում են Միացյալ Նահանգներում, երբևիցէ չեն լսել Հայաստանի մասին, հետևաբար չեն էլ գալիս Հայաստան ու չգիտեն, թե ինչու կարելի է հասնել այստեղ: Մենք փորձում ենք պատմել Հայաստանի մասին, բարձրացնել մեր երկրի մասին իրազեկությունը: Հուսով եմ, որ եթե Հայաստանը ճանաչելի դառնա ներդրողների համար, ապա բազմաթիվ մեծ ֆինանսական խաղացողներ կհասկանան, որ այստեղ հնարավորություններ կան ներդրումների համար, ինչը և կանեն:

Հայաստանի մասին իրազեկության պակասն է այն հիմնական գործոնը, որը դանդաղեցնում է բիզնես միջավայրի ձեւավորումը Հայաստանում

Պետք է կապեր ստեղծել, օգտագործել հնարավորությունները: Դիմե՛ք դրսի ընկերություններին, գրե՛ք նրանց: Չեմ ասում, որ այն ամենը ինչ կուղարկեք, կկարդան կամ լուրջ կընդունեն, բայց որոշները կկարդան: Մասնակցեք տարբեր միջոցառումների: Այս ոլորտում շատ անհրաժեշտ է կապեր ստեղծել, հանդիպել ճիշտ մարդկանց հետ:

Չնայած մենք հեռու ենք կապիտալի հիմնական կենտրոններից՝ Նյու Յորքից, Լոնդոնից, նայց կարծում եմ, որ տեխնոլոգիական նոր աշխարհում հնարավոր է օգտվել գործընկերության շուկաներից, եթե անգամ այդ շուկաները աշխարհի մյուս ծայրում են:

Սեմինարի ավարտին, Էդուարդ Գրիգորյանը եւ Ալեքս Վոքսմանը մասնակիցների հետ փոխանակվեցին կոնտակտներով: Ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ բոլոր հնարավոր դեպքերում իրենց աջակցությունը կցուցաբերեն ՏՏ ոլորտի հայ մասնագետներին:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

«Հայերիս խելքը մեր ավանդական հարստությունն է, պարզապես պետք է զարգացնել այն». Էդուարդ Գրիգորյան
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում: