Հայաստանի բնակչից կպահանջվի աշխատել 76,7 օր` նոր iPhone 14 Pro գնելու համար

Վերջին լուրերը
Հայաստանի բնակչից կպահանջվի աշխատել 76,7 օր` նոր iPhone 14 Pro գնելու համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Picodi-ի վերլուծաբաններն արդեն հինգերորդ անգամ համեմատել են iPhone 14 Pro-ի (128 ԳԲ) տեղական գները աշխարհի տարբեր երկրների աշխատավարձերի հետ: Նրանք հաշվարկել են iPhone-ի ինդեքսը, այսինքն, սմարթֆոնի արժեքը՝ արտահայտված աշխատանքային օրերով:

Մասնավորապես, պարզվել է, որ Հայաստանի միջին վիճակագրական բնակիչը նոր iPhone-ի համար գումար կարող է վաստակել 76,7 օրում, ինչը 5,7 օրով պակաս է նախորդ տարվա արդյունքից։

Տաջիկստանի միջին բնակիչը պետք է աշխատի 179,5 օր iPhone 14 Pro գնելու համար, բայց պայմանով, որ նա մի կողմ պետք է դնի վաստակած ամբողջ գումարը: Ղրղզստանի բնակիչները ստիպված կլինեն ավելի քիչ աշխատել՝ 136,3 օր։ Ուզբեկստանում iPhone-ն «արժե» 103,7 աշխատանքային օր, Ադրբեջանում՝ 83,8 օր, իսկ Վրաստանում՝ 64,3 օր։ Նախորդ տարվա համեմատ օրերի թիվը Տաջիկստանում նվազել է 17,7 օրով, Վրաստանում՝ 17 օրով, Ադրբեջանում՝ 10,2 օրով, Ղրղզստանում՝ 3,1 աշխատանքային օրով, Ուզբեկստանում ավելացել է 7 օրով։

Նոր iPhone-ն ամենարագն իր աշխատավարձով կգնի Շվեյցարիայի միջին բնակիչն՝ ընդամենը 4,6 օրում: Միջին ամերիկացին կկարողանա իրեն թույլ տալ նորույթ՝ աշխատելով 5,7 օր, իսկ ավստրալացին՝ 6,1 օր։

Վարկանիշում ընդգրկված երկրների թվում ամենավատ արդյունքն ունի Արգենտինան, որտեղ iPhone-ը հավասար է 180 աշխատանքային օրվա։ Երկրորդ և երրորդ տեղերը վերջից զբաղեցնում են Տաջիկստանը և Թուրքիան՝ համապատասխանաբար 179,5 և 146,7 օր արդյունքներով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները