IT Intellectual Cup
2025 թվականը ՏՏ համայնքի համար կավարտվի ինտելեկտուալ մրցակցության նոր ձևաչափով․ դեկտեմբերի 7-ին Dvin Music Hall-ում կանցկացվի «IT Intellectual Cup 2025» առաջնությունը։ Մրցույթը նպատակ ունի ձևավորել համագործակցության և մտավոր փոխանակման հարթակ ՏՏ ոլորտի մասնագետների միջև՝ կիրառելով «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի կանոնները։
Առաջնությանը փորձում են ներգրավել 100-ից ավելի թիմեր տարբեր ընկերություններից։ Յուրաքանչյուր թիմ կարող է ունենալ 4–8 անդամ, որոնցից միաժամանակ խաղադաշտում կլինեն առավելագույնը 6-ը։ Թիմերում թույլատրելի չեն վարկանիշային առաջին 1000-ի խաղացողները կամ հեռուստախաղի մասնակիցները՝ ապահովելու մրցույթի հավասար պայմանները։
Առաջնությունն իրականացվում է ԱՏՁՄ և Թովմասյան հիմնադրամի կողմից։ Միջոցառման ամբողջ հասույթը կփոխանցվի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին և «Ազատազէն» կրթական կազմակերպությանը։











