GCON 25
Հոկտեմբերի 25-ին, արդեն 6-րդ տարին անընդմեջ, տեղի կունենա խաղային ոլորտի GCON կոնֆերանսը։
GCON-ը խաղերի զարգացման ամենամյա կոնֆերանս է, որը մեկ հարկի տակ կմիավորի խաղերի ստեղծմամբ զբաղվող հայ մասնագետներին ու խաղաստեղծ էտուզիաստներին և ոլորտի փորձառու մասնագետներից սովորելու և նոր կապեր հաստատելու հնարավորություն կընձեռնի։
Այն տարբերվելու է անցած տարիների կոնֆերանսներից։ Կանցկավեն leadership talk-եր, քանի որ լավ խաղ ստեղծելու համար շատ կարևոր է կարողանալ ստեղծել լավ թիմ։
Ի՞նչ է ձեզ սպասվում․
Աշխատարաններ – պրակտիկ դասեր խաղային ինդուստրիայի փորձառու մասնագետների կողմից՝ ուղղված game dev-ի տարբեր ոլորտներին։
Networking – նոր ծանոթություններ և կապեր ոլորտի մասնագետների ու ուսանողների հետ։
Առաջնորդների ելույթներ և պանելային քննարկումներ – հիմնադիրներ և ընկերությունների ղեկավարներ կպատմեն ընկերություն ստեղծելու իրենց փորձի ու դժվարությունների մասին։
Կարող եք նաև գրանցվել ելույթ ունենալու կամ աշխատարան վարելու համար, դրա համար անհրաժեշտ է լրացնել հայտը։
Հոկտեմբերի 25-ին կոնկերանսի կազմակերպիչ Noor Games-ը նշելու է իր 10-ամյակը և դա ուզում է անել համայնքի մասնակցությամբ։












