
Career City Fest 5th Generation
Արդեն հինգերորդ անգամ Career City Fest-ը մեկ հարթակում կհամախմբի 5 սերունդներին և Հայաստանի առաջատար ընկերություններին։ Կազմակերպիչները խոստանում են, որ 5-րդ CCF-ը կլինի էլ ավելի հագեցած, հետաքրքիր և նոր ձևաչափերով հարուստ։
CCF 5th Generation-ին սպասվում է.
- Լավագույն գործատուների ցուցահանդես, որտեղ տասնյակ ընկերություններ կներկայացնեն իրենց բրենդը, թիմը, կարիերայի հնարավորությունները, պրոդուկտներն ու ծառայությունները
- Բանախոսներ` մասնագիտական զրույցներ, աշխատանքային ձեռքբերումների և ձախողումների պատմություններ, հարցուպատասխան
- Growth Zone & Future Career Conf` ելույթներ և քննարկումներ ապագայի մասնագիտությունների ու տեխնոլոգիաների ազդեցության մասին
- CCF Battles` ինտելեկտուալ բանավեճեր կարիերայի, կրթության և աշխատանքի ապագայի վերաբերյալ
- Fun & Activity Zone` խաղեր, փորձառություններ և թիմային ու անհատական ակտիվացիաներ
- EVP Show` գործատուների արժեքները, թիմն ու աշխատանքային միջավայրը ներկայացնող յուրահատուկ բեմական շոու
- CCF Awards` CCF-ի ամենատպավորիչ գործատուների ամենամյա մրցանակաբաշխությունը
Լավ լուրեր. Career City Fest 5th Generation-ին ունենք 3 նոր գոտիներ.
- Services & Products` նոր, առանձնացված գոտի ծառայությունների և պրոդուկտների ներկայացման համար
- Job Fair` առանձնացված գոտի, որը կմիավորի կարիերայի քաղաքի գործատուների թափուր հաստիքները
- New Zone` բոլորովին նոր ֆորմատ, որը կհետաքրքրի բոլոր սերունդների ներկայացուցիչներին
Առաջիկա նորությունները բաց չթողնելու համար կարող եք նախագրանցվել։