«Բիզնես Ավանդ» համաժողով
«Բիզնես ավանդը» բացառիկ ձևաչափի միջոցառում է, որի ընթացքում վերլուծվելու են մեր ազգային մշակութային առանձնահատկությունները, ավանդույթները և սովորույթները և նրանց ազդեցությունը ժամանակակից բիզնեսի, միջանձնային փոխհարաբերությունների և մարդկային ռեսուրսների կառավարման վրա:
Մեր ասույթները, ավանդույթները, անգամ ընտանեկան սովորույթները, որոնք փոխանցվում են սերնդից սերունդ, իրականում կարող են դառնալ ժամանակակից կառավարման և բիզնեսի հաջողության բանալին։
Միջոցառումը նախատեսված է բիզնեսի սեփականատերերի, միջին և բարձր օղակի աշխատակիցների, մարդկային ռեսուրսների կառավարիչների, վաճառքի մասնագետների, նախագծի կառավարման մասնագետների և մարքեթինգի ղեկավարների համար։ Միջոցառմանը կարող են մասնակցել 21 տարին լրացած անձինք։
Միջոցառման խոսնակներն են՝ Տիգրան Ջրբաշյան, Վարդուհի Հարությունյան, Ավետ Բարսեղյան, Հասմիկ Դանիել։
Հատուկ հյուր՝ պրոֆեսոր Արմեն Դարբինյան։
Մասնակցության համար գրանցվել և համաժողովի մանրամասներին ծանոթանալ կարող եք այստեղ։ Գրանցման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 26։












