Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024-ի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 9,6%-ով, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 2024-ի հուլիսին աճը կազմել է 6,2%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։
Ամենամեծ աճը արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառությունում, որի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (հունվար-հուլիս) համեմատ աճել է 95%-ով անգամ: Ընդ որում արտահանման ծավալներն աճել են 2,2 անգամ, իսկ ներմուծման ծավալները՝ 79,1%-ով։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024-ի հունվար-հուլիս ամիսներին 2023-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 15,7 տոկոսով, ներքին առևտրի շրջանառությունը՝ 21,4 տոկոսով, շինարարությունը՝ 16,1 տոկոսով: Նախորդ տարվա նկատմամբ աճել է նաև ծառայությունների ծավալը՝ 4,5%-ով։
Սպառողական գների ինդեքսը 2024-ի հունվար-հուլիս ամիսներին նվազել է 0,3%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը և էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել են համապատասխանաբար 2,8 և 1,1 տոկոսով։
Կարդացեք նաև՝
- Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցողները պարտավոր են միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին
- 10,4% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ 2024-ի առաջին կիսամյակում
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: