Կազմակերպիչ`DataFest Yerevan
Երբ՝ սեպտեմբերի 8-9
Որտեղ՝ Հայաստանի ամերիկյան համալսարան
Միջոցառման մասին․
Մեքենայական ուսուցման ու տվյալագիտության ոլորտին նվիրված DataFest համաժողովն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 8-9-ը։
DataFest-ն իր տեսակի մեջ եզակի համաժողով է, որն ընդգրկում է մեքենայական ուսուցման տարբեր թեմաներ։ Այն գաղափարների փոխանակման և համագործակցությունը խթանելու ֆորում է:
Երկօրյա միջոցառման ընթացքում սպասվում են լավագույն փորձագետների ելույթներ՝ մեքենայական ուսուցման տարբեր խնդիրների և դրանց լուծումների, ինժեներական մոտեցումների և հետազոտական վերջին զարգացումների վերաբերյալ թեմաներով:
Միջոցառումը հնարավորություն կտա փոխանակելու կարծիքներ ոլորտի առաջատարների հետ և քննարկելու ոլորտի վերջին նորարարությունները:
Այս տարի DataFest Yerevan-ը համախմբում է ավելի քան 30 խոսնակներից բաղկացած համայնքը, որոնք ներկայացնում են AWS, Deepmind, HuggingFace, ETH Zurich, AlphaFold թիմը, Microsoft-ը և ոլորտի հարյուրավոր մասնագետներ:
Գրանցվել հնարավոր է այստեղ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: