Մաքսային ոլորտում կներդրվի օրինապահ հարկ վճարողի համակարգ. ՊԵԿ

Վերջին լուրերը
Մաքսային ոլորտում կներդրվի օրինապահ հարկ վճարողի համակարգ. ՊԵԿ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կառավարության մայիսի 30-ին կայացած նիստում Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ներկայացրել է մաքսային ոլորտում օրինապահ հարկ վճարողի համակարգի ներդրման վերաբերյալ որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագիր ստանալու չափորոշիչները։
Կառավարության նիստում որոշումն ընդունվել է միաձայն։

Հավաստագրի տրամադրմամբ տնտեսվարողները պարզեցված համակարգով կարող են օգտվել հետևյալ առավելություններից՝

  • մաքսային գործառնությունների առաջնահերթ կարգով իրականացում,
  • մաքսային հսկողության առանձին ձևերի առաջնահերթ իրականացում,
  • ապրանքների ավտոմատ բացթողնման ընթացակարգերի կիրառություն,
  • մաքսային գործառնություններին առնչվող հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • նախնական հայտարարագրման ընթացակարգի կիրառության միջոցով ապրանքների բացթողում սահմանային մաքսային կետերում։

«Ներկայացնեմ, թե մաքսային ոլորտում ինչ չափանիշների պետք է համապատասխանեն տնտեսվարող սուբյեկտներն օրինապահ դիտվելու, հավաստագիր ստանալու համար և ինչ առավելություններից կարող են օգտվել: Անձը պետք է գործի ընդհանուր հարկման համակարգում, ԱԱՀ վճարող լինի, ժամկետանց պարտավորությունների բացակայություն պետք է լինի, հարուցված և չավարտված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների, սկսված և չավարտված մաքսային ստուգումների բացակայություն, տվյալ անձի կամ դրա պաշտոնատար անձի նկատմամբ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության դեպքերի վերաբերյալ նախաձեռնված և չավարտված քրեական վարույթների բացակայություն և այլ մի քանի չափանիշ»,- իր ելույթում նշել է ՊԵԿ նախագահը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները