ԿԲ-ն առաջարկում է նվազեցնել գնաճի նպատակային մակարդակը. ի՞նչ է սա նշանակում

Վերջին լուրերը
ԿԲ-ն առաջարկում է նվազեցնել գնաճի նպատակային մակարդակը. ի՞նչ է սա նշանակում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի Կենտրոնական բանկը առաջարկում է նվազեցնել գնաճի նպատակային մակարդակը՝ ներկայիս 4%-ից (±1.5%) իջեցնելով մինչև 3%: Այս քայլը պայմանավորված է ՀՀ տնտեսության վերջին տարիների զարգացումներով և ֆինանսական համակարգի ամրապնդմամբ: 

ԿԲ-ի գնահատմամբ՝ ցածր գնաճը նպաստում է տնտեսական աճի և ներդրումների կայունությանը: Այն կարևոր է նաև շուկայական տոկոսադրույքների նվազման համար և կնպաստի ֆինանսական շուկայի կայունությանը՝ ապահովելով ավելի կանխատեսելի տնտեսական միջավայր: 

Առանձնահատուկ կարևոր է, որ ցածր գնաճը պահպանում է հասարակության եկամուտների և աշխատավարձերի իրական գնողունակությունը: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ այս փոփոխությունը կարճաժամկետում կունենա սահմանափակ ազդեցություն, սակայն երկարաժամկետում կամրապնդի տնտեսական կայունությունը և կխթանի ներդրումները:

Ըստ ԿԲ գնահատականների՝ գնաճի նպատակային մակարդակի նվազեցումն արտահայտում է Հայաստանի տնտեսության՝ սպառող հասարակությունից դեպի խնայող և ներդրող հասարակության վերափոխման գործընթացը: Եթե բարձր գնաճը սովորաբար ձեռնտու է պարտք վերցնողներին, քանի որ նվազեցնում է պարտքի իրական արժեքը, ապա ցածր գնաճը պահպանում է խնայողությունների և ներդրումների արժեքը: 

Առաջիկայում Կենտրոնական բանկը նախատեսում է այս հարցի շուրջ քննարկումներ սկսել կառավարության հետ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները