Որքա՞ն հարկ են վճարել հայաստանյան բանկերը 2025-ի երրորդ եռամսյակում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ բանկային համակարգը 2025 թվականի երրորդ եռամսյակում պետական բյուջե է վճարել 133.6 մլրդ դրամ հարկ, ինչը 35 մլրդ դրամով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։

Տարեկան ամենախոշոր աճը գրանցել է ԱՐԴՇԻՆԲԱՆԿ-ը, որը 2025 թ․ երրորդ եռամսյակում պետական բյուջե է փոխանցել 31.9 մլրդ դրամ՝ շուրջ 4 անգամ ավելի, քան նախորդ տարվա 8.1 մլրդ դրամը։ Զգալի աճ է ապահովել նաև ԱՄԵՐԻԱԲԱՆԿ-ը, որի վճարումները հասել են 25 մլրդ դրամի՝ ավելանալով ավելի քան 4.5 մլրդ դրամով։

Միաժամանակ առկա են բանկեր, որոնց հարկային վճարումները նվազել են։ ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ցուցանիշը կրճատել է 687 մլն դրամով, ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ՝ 202 մլն դրամով, իսկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ՝ 196 մլն դրամով։

Որքա՞ն հարկ են վճարել հայաստանյան բանկերը 2025-ի երրորդ եռամսյակում

Կարդացեք նաև՝

Որքա՞ն հարկ են վճարել ՀՀ բանկերը 2025-ի առաջին կիսամյակում

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները