ՀՀ բանկերի հարկային գլուխկոտրուկը. Ոլորտի կողմից վճարված հարկերի ծավալը կտրուկ նվազել է

ՀՀ բոլոր 18 բանկերը ներառվել են 2024 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։ Նրանց կողմից պետական բյուջե են վճարվել ընդհանուր առմամբ 82,5 մլրդ ՀՀ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է շուրջ 11,4%-ով կամ շուրջ 10,6 մլրդ ՀՀ դրամով։

Վճարած հարկերի մեծությամբ ոլորտի առաջատար է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ը, որը վճարել է 17,5 մլրդ ՀՀ դրամի հարկ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 11,8%-ով և հանգեցրել նրան, որ ընկերությունը խոշոր հարկ վճարողների ցանկում զիջի իր դիրքերը և նախկին 4-րդի փոխարեն, 2024-ին դառնա 6-րդը։

- Advertisement -

Հաջորդը «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ն է՝ 8,7 մլրդ ՀՀ դրամ հարկերով, որը նախորդ տարվա ցուցանիշից ցածր է 2,7%-ով։ Բանկը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զիջել է իր դիրքերը 2 կետով և այս տարվա առաջին կիսամյակի ցանկում 13-րդն է։ 

Ոլորտում հաջորդն «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ն է՝ 8,2 մլրդ ՀՀ դրամ հարկերով, ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 10,9%-ով, ինչի արդյունքում բանկը բարելավել է իր դիրքերը 1 կետով, զբաղեցնելով 15-րդ տեղը։

ՀՀ բանկերի հարկային գլուխկոտրուկը. Ոլորտի կողմից վճարված հարկերի ծավալը կտրուկ նվազել է

Բանկային համակարգում շահույթի ամենաբարձր արդյունքներ գրանցած «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ»-ը հարկ վճարողների ցանկում 21-րդն է՝ նախկին 5-ի փոխարեն և զիջում է «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ին, «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ին և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ին։ Բանկի կողմից վճարված հարկերի չափը կազմում է 5,9 մլրդ դոլար, որը նախորդ տարվա ցաուցանիշից պակաս է ավելի քան 3 անգամ։

ՀՀ բանկերի կողմից վճարված շահութահարկը 2024 թվականի առաջին կիսամյակում նվազել է նախորդտարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 24%-ով՝ կազմելով 49,1 մլրդ դրամ։ Սրան հակառակ աճել է վճարված բանկերի եկամտային հարկերի ծավալը՝ 18%-ով (26,4 մլրդ դրամ) և ԱԱՀ-ն՝ 16%-ով (2,3 մլրդ դրամ)։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները