2025 թվականի հունվարին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.4%:
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 2025թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 2.5%-ով, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ՝ 2.7%-ով:
Ոչ պարենային ապրանքների շուկայում 2025թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների մակարդակը նվազել է 2.6%-ով, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.4%-ով:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2025թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սակագներն աճել են 2.6%-ով, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.1%-ով:
Հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 1.7%-ով: