Հայաստանը՝ արհեստական բանականության զարգացման կենտրոն. РБК-ի անդրադարձը

«Հայաստանը հայտնի է հյուրընկալությամբ, բարենպաստ եղանակով և մշակույթով: Սակայն քչերը գիտեն, որ վերջին տարիներին երկիրն ակտիվորեն զարգանում է որպես տեղեկատվական և տեխնոլոգիական կլաստեր և ձգտում դառնլ աշխարհի գլխավոր IT-հաբերից մեկը»:-այսպես է մեկնարկում իր անդրադարձը РБК հարթակը:

Հարթակն առանձնացրել է արհեստական բանականությունը կիրառող 3 ստարտափ, որոնք նորովի են դարձնում Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական կենտրոնի ճանաչելիությունը:

- Advertisement -

Երեք ստարտափներն էլ աջակցություն են ստանում FAST հիմնադրամից: Վերջինիս համահիմնադիր և Սինգապուրում McKinsey & Company-ի պատվավոր նախագահ Անդրո Անդոնյանը, անդրադառնալով արհեստական բանականությամբ գործող տեխնոլոգիաներին, նշել է, որ արհեստական բանակնությունը էապես կյանքի մակարդակը:

Հայաստանը՝ արհեստական բանականության զարգացման կենտրոն. РБК-ի անդրադարձը

Արագ որոշումներ նորաձևության ոլորտում

Առաջին ստարտափը, որը արհեստական բանականության օգնությամբ լուծումներ է առաջարկում նորաձևության ոլորտում, HopShop-ն է: Թիմն օգտագործում է արհեստական բանականությունը՝ ցանկացած նկարի կամ հոլովակի միջից հետաքրքրող ապրանքները գտնելու ու դրանք գնելու համար:

Եվ բացարձակ կարևոր չէ, թե լուսանկարն արված է իրական կյանքու՞մ, թե՞ սքրինշոթ է սոցիալական ցանցից. արհեստական բանականությունը կգտնի ապրանքը ցանկացած նկարով:

Ապրանքների Shazam: Տիգրան Չախալյանը HopShop-ի, ստարտափ սկսելու և մրցակիցների մասին

Նոր հայացք երաժշտական աշխարհին

Արհեստական բանականության կիրառելիությունը ոլորտներ չի ճանաչում: Հենց դա է ապացուցում doodooc ստարտափը: Այն երաժշտության վիզուալիզացիայի գեներացման հարթակ է, որը թույլ է տալիս ստեղծել ադապտիվ անիմացիա, որը արձագանքում է երաժշտությանը:

doodooc-ի թիմը մշակել է ծարգրային ապահովում արհեստական բանականության հիմքով, որը թույլ է տալիս վերլուծել երաժշտությունը 11 շերտերի մակարդակով և սինխրոնիզացնում արդյունքները անիմացիայի 300 նմուշների հետ, որպեսզի հետո ավտոմատ կերպով ստեղծի վիզուալիզացիա՝ առանց կողմնակի մասնակցության:

Հայկական doodooc ստարտափը՝ FIFA Երկրպագուների փառատոնի գործընկեր

Նոր տեխնոլոգիաներ դեղագիտության ոլորտում

Denovo Sciences-ը եկել է փոխելու դեղագիտության ոլորտը: Թիմը մեքենայական ուսուցման ալգորիթմների միջոցով նոր դեղանման միացություններ է նախագծում:

Denovo Sciences-ը ունակ է նախագծել և օպտիմիզացնել քիմիական կառուցվածքներն ինքնուրույն, նույնիսկ եթե հիվանդության մասին տվյալները բավարար չեն:

Առավել մանրամասն РБК-ի անդրադարձի մասին կարդացե՛ք այստեղ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Հայաստանը՝ արհեստական բանականության զարգացման կենտրոն. РБК-ի անդրադարձը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: