Պլանավորե’ք ձեր արձակուրդը խելամտորեն՝ սկսելով ֆինանսական հաշվարկից: Մեր արձակուրդայինի հաշվիչը ստեղծված է հենց այդ նպատակով՝ օգնելու ձեզ ճշգրիտ և արագ հաշվարկել ձեր արձակուրդային գումարը: Այս օնլայն գործիքը հիմնված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի և այլ իրավական նորմատիվ ակտերի պահանջների վրա, ինչը երաշխավորում է հաշվարկների արժանահավատությունը: Օգտագործելով մեր հաշվիչը՝ դուք կկարողանաք ավելի արդյունավետ և ճշգրիտ կերպով պլանավորել ձեր արձակուրդի բյուջեն:
Ինչպե՞ս է աշխատում արձակուրդայինի հաշվիչը
Արձակուրդային վճարի չափը հաշվարկելու համար նախ անհրաժեշտ է իմանալ մի քանի հարցերի պատասխաններ՝
- Որքա՞ն է լինելու արձակուրդի տևողությունը
Հաշվիչի «սկիզբ» և «ավարտ» դաշտերում նշեք արձակուրդի մեկնարկի և ավարտի ամսաթվերը (ամիս, օր, տարի): «Արձակուրդային օրեր» դաշտում ավտոմատ կերպով կստանաք ընդհանուր օրերի քանակը՝ առանց ոչ աշխատանքային օրերի: - Աշխատում եք հնգօրյա՞, թե՞ վեցօրյա գրաֆիկով
Այս տեղեկատվությունը կօգնի ճշգրիտ հաշվարկել ձեր միջին օրական աշխատավարձը: - Մասնակցո՞ւմ եք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին
Եթե այո, ապա համախառն արձակուրդային վճարից կկատարվի համապատասխան պահում: - Աշխատո՞ւմ եք ՏՏ ոլորտի հարկային արտոնություններից օգտվող ընկերությունում
Դրական պատասխանի դեպքում եկամտային հարկի հաշվարկը կիրականացվի հաշվի առնելով այս հանգամանքը: - Վճարվե՞լ են պարգևավճարներ կամ հավելավճարներ
Եթե այո, ապա հաշվիչի ներքևի աղյուսակում նշեք համապատասխան ամսվա հավելավճարի և պարգևավճարի չափերը: Այս տվյալները կներառվեն միջին աշխատավարձի հաշվարկում:
Սոց․ վճարի և եկամտային հարկի հաշվարկը
Եկամտային հարկ. 2023 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը կազմում է 20%: Բացառություն են կազմում ՏՏ ոլորտի հարկային արտոնություններից օգտվող ընկերությունների աշխատակիցները, որոնց համար եկամտային հարկը 10% է:
Սոցիալական վճար. Սոցիալական վճարները պարտադիր վճարներ են, որոնք ուղղվում են կենսաթոշակների, գործազրկության և ապահովագրական նպաստների վճարմանը: 2023 թվականի հունվարի 1-ից սոցիալական վճարները հաշվարկվում են հետևյալ կերպ՝
- Մինչև 500,000 դրամ աշխատավարձի դեպքում՝ 5%
- 500,000 դրամից ավելի դեպքում՝ աշխատավարձի 10% – 25,000 դրամ
- 1,125,000 դրամից ավելի ստացողների համար՝ 87,500 դրամ
Սոցիալական վճարներ են կատարում`
- Պետությունը,
- Վարձու աշխատողները,
- Անհատ ձեռնարկատերերը և նոտարները։
2023 թվականի հունվարի 1-ից սոցիալական վճարները հաշվարկվում են ամսական մինչև 1.125.000 դրամ եկամտից (նվազագույն՝ 75.000 դրամ աշխատավարձի 15-պատիկ): Արձակուրդայինի հաշվիչը թարմացված է նշված փոփոխությամբ։
Սոցիալական վճարի դրույքաչափը կազմում է․
- մինչև 500․000 աշխատավարձի դեպքում՝ 5%,
- 500․000 դրամից ավելի դեպքում՝ Աշխատավարձի 10% — 25.000 դրամ:
- 1.125.000-ից ավելի ստացողների համար՝ 87․500 դրամ կամ որ նույնն է՝ (1.125.000 x 10%) — 25.000 դրամ։
Պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար
1974 թվականին և դրանից հետո ծնված անձինք պարտադիր մասնակցում են կուտակային կենսաթոշակային համակարգին: Մինչև 1974 թվականը ծնվածները կարող են մասնակցել կամավոր հիմունքներով:
Արձակուրդայինի հաշվիչից օգտվելիս նշեք՝ արդյոք մասնակցում եք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։
Դրոշմանիշային վճարի դրույքաչափերը
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրոշմանիշային վճարները գանձվում են հետևյալ սանդղակով.
Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 1500 դրամ |
100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 3000 դրամ |
200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 5500 դրամ |
500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 8500 դրամ |
1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում | 15 000 դրամ |
Օգտագործելով մեր արձակուրդայինի հաշվիչը` կկարողանաք հեշտությամբ հաշվարկել ձեր զուտ արձակուրդային գումարը՝ հաշվի առնելով բոլոր անհրաժեշտ գործոնները: Այս գործիքը կօգնի ձեզ ավելի լավ պատկերացում կազմել ձեր արձակուրդի ֆինանսական կողմի մասին և խուսափել անսպասելի ծախսերից: Պլանավորեք ձեր արձակուրդը խելամտորեն և վայելեք այն առանց ֆինանսական մտահոգությունների:
Այս հաշվիչները ևս կարող են օգտակար լինել.
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: