Bloomberg-ի ինսայդեր և խմբագիր Մարկ Գուրմանը հայտնել է, որ Apple-ը նախատեսում է իր արտադրանքից որոշների շնորհանդեսը կազմակերպել 2022 թվականի սեպտեմբերի սկզբին։ Ընկերությունը կցուցադրի iPhone 14-ը և Apple Watch Series 8-ը։
Գուրմանը կարծում է, որ սեպտեմբերի 7-ին ընկերությունը կցուցադրի iPhone 14 և Apple Watch Series 8 խելացի ժամացույցները: Ակնկալվում է, որ iPhone 14 շարքը կներառի 4 մոդել, իսկ խելացի ժամացույցների հետ, Apple-ը կցուցադրի շոկային տարբերակ՝ դիմացկուն պատյանով: Նշվում է, որ նորույթը կարող է հետաքրքրել էքստրեմալ սպորտի սիրահարներին։
Այդ ժամանակ պետք է թողարկվեն նաև ընկերության բոլոր հիմնական օպերացիոն համակարգերի հանրային տարբերակները, որոնք բետա թեստավորման մեջ են 2022 թվականի հունիսից: Նոր սմարթֆոններն ու ժամացույցները վաճառքի կհանվեն ավելի ուշ՝ նախքան տարեվերջ։
Բացի այդ, Գուրմանը հայտնել է նաև, որ Apple-ը երկրորդ շնորհանդեսը կանցկացնի 2022 թվականի հոկտեմբերին։ Այս միջոցառման ընթացքում, ընկերությունը կցուցադրի նոր բյուջետային iPad՝ USB-C-ով և այլ նորույթներով, ինչպես նաև iPad Pro: Սպասվում է, որ մինչև ընթացիկ տարվա ավարտ, պետք է թողարկվի Mac mini և MacBook Pro՝ M2 պրոցեսորներով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։