Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության փորձնական թեստ

Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում տալու համար յուրաքանչյուր ամիս վերադաս մաքսային մարմինը կազմակերպում է քննություն: Թեստավորումն անցկացվում է թեստավորման հարցաշարից պատահական ընտրությամբ կազմված թեստային 20 (քսան) հարցերի միջոցով: Հարցերը վերաբերում են մաքսային բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացությանը:
Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 40 (քառասուն) րոպե ժամանակ:
Թեստավորման արդյունքը դրական է համարվում առաջադրված թեստի հարցերի առնվազն 90 (իննսուն) տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Ճիշտ քննության ձևաչափով կազմել ենք փորձնական թեստ, որը կօգնի մաքսային բրոքերներին պատրաստվել որակավորման քննությանը կամ պարզապես ստուգել իրենց գիտելիքները։ Ի դեպ ամեն անգամ թեստերի հարցերը փոխվում են։

- Advertisement -


Ստուգի՛ր գիտելիքներդ հիմա⤵

1 / 20

Որ փաստաթղթերով է հավաստվում ապրանքի ծագումը.

2 / 20

Եթե ընդունվում է մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների առգրավումը չեղյալ ճանաչելու մասին որոշում, ապա այդ մաքսային ընթացակարգի գործողությունը նշվածներից որ գործողությանն է ենթարկվում

3 / 20

Որ դեպքերում է թույլատրվում ապրանքներ ստացողի պահեստում երրորդ անձանց պատկանող ապրանքների պահպանումը.

4 / 20

Նշվածներից որ գործողությունները իրականացնելու իրավունք ունեն ժամանակավոր պահպանման տակ գտնվող ապրանքների լիազորություններ ունեցող անձինք.

5 / 20

Նշված լրացուցիչ հավելագրումներից որն է գումարվում ներմուծվող ապրանքների մաքսային արժեքին դրանց վերաբերյալ գործարքի արժեքի հիման որոշելիս՝ դրանց համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին.

6 / 20

Մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը որ մարմնի կողմից է երկարաձգվում.

7 / 20

Մաքսային արժեքի հայտարարագիրը լրացվում է «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների մասով՝ հետևյալ որ դեպքերում

8 / 20

Ստորև նշված որ դեպքում են սանիտարակարանտինային հսկողության ենթակա ապրանքները ձևակերպվում մաքսային ընթացակարգով.

9 / 20

Այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառված մաքսային ընթացակարգի գործողությունը դադարել է, և որոնք չեն արգելապահվել մաքսային մարմինների կողմից ինչ գործողության են ենթակա.

10 / 20

<<Մաքսային կարգավորման մասին>> ՀՀ օրենքի համաձայն որոնք են համարվում ապրանքներ.

11 / 20

Նշվածներից որ նպատակով է իրականացվում մաքսային արժեքի հսկողությունը մաքսային մարմնի կողմից

12 / 20

Ստորև նշվածներից որն է հանդիսանում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգ

13 / 20

Եթե ոչ սակագնային կարգավորման միջոց սահմանելիս նախատեսվում են մաքսային ընթացակարգեր, որոնցով չի թույլատրվում ձևակերպել այնպիսի ապրանքներ, որոնց առնչությամբ սահմանվում է ոչ սակագնային կարգավորման նշված միջոցը, ապա ստորև նշված հետևանքներից որն է առաջանում.

14 / 20

Ապրանքների մաքսային արժեքի հսկողություն իրականացնելիս հետևյալ հանգամանքներից որն է համարվում ապրանքների մաքսային արժեքը ոչ հավաստի որոշելու հատկանիշ

15 / 20

Որ իրավական ակտով են սահմանված ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում գործող մաքսային ընթացակարգերը.

16 / 20

Ապրանքի բացթողումից հետո ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմնի կողմից որոշում ընդունվելու դեպքում ինչ ժամկետում է այն ուղարկվում հայտարարատուին.

17 / 20

Ինչ ժամկետի ընթացքում են մաքսային հսկողության տակ գտնվում Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները <<Ժամանակավոր արտահանում>> մաքսային ընթացակարգի դեպքում.

18 / 20

Նշվածներից որն է ներառվում ՀՀ-ից արտահանվող ապրանքների մաքսային արժեքում.

19 / 20

Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկը երբ է գանձվում.

20 / 20

Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման որ մարմինն է համակարգում թմրամիջոցների և հոգեմետ (հոգենորգործուն) նյութերի պրեկուսորներ չհամարվող թունավոր նյութերի ( որոնց տեղափոխումը ԵՏՄ միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում ) լիցենզավորման գործընթացը.

Your score is

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: