GRC in the Era of AI and Digital Assets
AI-ը, բլոքչեյնը ու թվային ակտիվները փոխում են բիզնեսի ու ռիսկերի կառավարման խաղի կանոնները։ Հոկտեմբերի 31-ին IIA Armenia-ն կազմակերպում է GRC in the Era of AI and Digital Assets կոնֆերանսը, որտեղ կհանդիպեն տեխնոլոգիայի, ֆինանսների ու կառավարման ոլորտների լավագույն մասնագետները։
Երկօրյա միջոցառման խոսնակների թվում են Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ հեռահաղորդակցության վերաիմաստավորումը արհեստական բանականության դարաշրջանում թեմայով, «Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, Blockstars-ի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը Թվային ակտիվների կարգավորման մասին և ոլորտի այլ գործիչներ, այդ թվում՝ արտասահմանյան հյուրեր։
Մասնակցությունը վճարովի է։












