ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել՝ նվազեցնելու առանց մաքսատուրքի ցամաքային սահմանով և փոստով ներմուծվող ապրանքների առավելագույն ծավալը: Նախկինում առանց մաքսատուրքի հնարավոր էր ներմուծել մինչև 500 եվրո արժողությամբ և մինչև 25 կգ ընդհանուր քաշով ապրանքներ, սակայն այժմ այդ ցուցանիշները կնվազեն՝ մինչև 200 եվրո և 10 կգ:
Փոստային ապրանքների ներմուծման անմաքս շեմը նույնպես իջեցվել է՝ մինչև 200 հազար դրամ և 31 կգ: Նախկինում այն կազմում էր 1000 եվրո և 31 կգ՝ ըստ ԵԱՏՄ կանոնների։
Որոշումն ուժի մեջ կմտնի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական հրապարակումից 10 օր հետո: Այս փոփոխությունները չեն վերաբերում օդային տրանսպորտով ժամանող ուղևորներին, որոնց համար անմաքս շեմը դեռևս կպահպանվի 10 հազար եվրո և 50 կգ մակարդակում:
Հիշեցվում է, որ ԵԱՏՄ կանոնների համաձայն՝ անմաքս շեմը գերազանցելու դեպքում պետք է վճարել ծանրոցների դեպքում արժեքի 15 %-ը, բայց ոչ պակաս, քան 2 եվրո յուրաքանչյուր ավելորդ կիլոգրամի համար, իսկ ուղեբեռով ներմուծվող ապրանքների համար՝ արժեքի 30 %-ը, բայց ոչ պակաս, քան 4 եվրո յուրաքանչյուր ավելորդ կիլոգրամի համար։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: