ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից տեղեկանում ենք, որ միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2024 թվականի ապրիլին կազմել է 273 243 ՀՀ դրամ։ Ընդ որում տղարարդկանց պարագայում միջին ամսական աշխատավարձը եղել է 338 742 ՀՀ դրամ, իսկ կանանց դեպքում՝ 211 192 ՀՀ դրամ։
Ոլորտային դիտարկմամաբ ցուցանիշն ամենաբարձրը եղել է տեղեկատվության և կապի ոլորտում՝ 842 850 ՀՀ դրամ, տղամարդկանց պարագայում այն եղել է 1 014 539 ՀՀ դրամ, կանանց պարագայում՝ 601 655 ՀՀ դրամ։
Հաջորդել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը՝ 761 221 ՀՀ դրամ, տղամարդկանց պարագայում ցուցանիշը կազմել է՝ 1 173 386 ՀՀ դրամ, իսկ կանանց պարագայում՝ 490 516 ՀՀ դրամ։ Ֆինանսական և ապահովագրական ոլորտում տղամարդկանց աշխատավարձը առանձին ոլորտային դիտարկմամբ ամենաբարձրն է և գերազանցում է տեղեկատվության և կապի ոլորտի նույն ցուցանիշը։
Հաջորդում են հանքարդյունաբերության ոլորտը՝ 475 285 ՀՀ դրամ, պետական կառավարման, պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը՝ 401 183 ՀՀ դրամ, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտը՝ 321 525 ՀՀ դրամ, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտը՝ 284 921 ՀՀ դրամ միջին ամսական անվանական աշխատավարձերով։
Ամենացածր մակարդակը գրանցվել է կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 138 750 ՀՀ դրամ։
Կարդացեք նաև՝
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: