Ովքե՞ր և ինչպե՞ս պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր

Ինչպես «դասական» անեկդոտներից մեկի մեջ է ասվում՝ բան չի փոխվել, ուղղակի թղթաբանությունն է շատացել: Շատանում է թղթաբանությունը նաև ՀՀ քաղաքացիների համար. մինչև 2025թ. ՀՀ բոլոր քաղաքացիները պարտավորված կլինեն ներկայացնել եկամուտների հայտարարագիր: «Բարեփոխումն» ընթանում է փուլերով, բայց հիմա հասել է ամենամասշտաբային փուլերից մեկը, ու հնարավոր է՝ մինչև մայիսի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնեք նաև ԴՈՒՔ: How2B-ի այս հոդվածում կօգնենք պարզել՝ արդյո՞ք դա Ձեզ վերաբերում է, թե՞ դեռ ոչ: 

Ի՞նչ է եկամուտների հայտարարագիրը

Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվում է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Ծրագրով նախատեսվում է, որ մինչև 2026 թվականը ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց հարկվող և չհարկվող բոլոր եկամուտները։

- Advertisement -

Եկամուտների հայտարարագրման համակարգն առաջին անգամ կիրառության մեջ է դրվել Մեծ Բրիտանիայում 1799 թվականին։ Ներկայումս եկամուտների հայտարարագրեր ներկայացնում են այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ճապոնիան, ՄԲ-ն։

Եկամուտների հայտարարագրման նպատակը, ըստ օրենքը ընդունողների, ՀՀ պետական և համայնքների բյուջեների նկատմամբ ֆիզիկական անձանց ունեցած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության սահմանումն է և կոռուպցիայի դեմ պայքարի իրականացումն է։

Ստորև ներկայացնենք, թե ովքեր պետք է մինչև սույն թվականի հուլիսի 22-ը հայտարարագրեն իրենց եկամուտները։

1․ Պետական ծառայողներ

2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական և համայնքային ծառայող հանդիսացող անձինք («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները), հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։

2. Առևտրային կազմակերպությունների մասնակիցները

Խոսքը ՀՀ այն քաղաքացիների մասին է, ովքեր 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնետեր, փայատեր կամ անդամ են հանդիսացել ՀՀ ռեզիդենտ առևտրային այնպիսի կազմակերպությունում, որը 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ է հայտարարագրել։

Եթե հայկական որևէ ընկերությունից գնելեք թեկուզ 1 բաժնետոմս և այդ ընկերության համախառն եկամուտները հատել են 1 մլրդ ՀՀ դրամի սահմանը, ապա պարտավորվում եք ներկայացնել հայտարարագիր։

3. Իրական շահառուները 

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։ 

Այս կետով, հատարարագիր պարտավորվում են ներկայացնել այն քաղաքացիները, ովքեր ՀՀ-ում գրանցված որևէ կազմակերպությունում 20 և ավելի տոկոս մասնակցություն ունեն, կամ այլ կերպով են հանդիսանում այդ կազմակերպության որոշումների փաստացի կայացնողը և ստացված արդյունքների իրական շահառուն: 

4. 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած անձինք

2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։ Փոխառությունները կարող են ստացված լինել կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից, ընդ որում դրանք կարող են վերցված լինել ինչպես տոկոսով, այնպես էլ անտոկոս։

Ի՞նչ բացառություններ կան

Team2B խորհրդատվական ընկերությունից Վլադիմիր Շատվերովը պարզաբանում է, որ կան որոշակի բացառություններ։ Մասնավորապես, պետական ծառայողներին վերաբերող կետում հիմնականում ներառվում են հարկային, մաքսային, ուժային կառույցները, դիվանագիտական ծառայողները, քաղծառայողները և այլն: Կնշանակի, որ բացառություն են ուսուցիչները, պետական թատրոնների դերասանները, բուժքույրերը, ովքեր ներառված չեն ցանկում:

Իսկ 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած անձանց ցանկը չի ներառում այն քաղաքացիներին, ովքեր նշված չափով բանկային վարկեր են (այդ թվում նաև հիփոթեքային վարկավորմամբ) ստացել:

Բացի այդ, նա նշում է, որ կա քաղաքացիների ևս մեկ մեծ խումբ, ովքեր փաստացի պարտավոր են ներկայացնել նույն հայտարարագիրը։

Խմբում ներառված են պասիվ եկամուտներ ունեցող ֆիզիկական անձիք կամ նրանք, ովքեր ինքնուրույն են հայտարարագրում իրենց եկամուտները, օրինակ այն անձինք, ովքեր վարձակալությամբ բնակարան են տրամադրում, կամ աշխատում են արտասահմանյան ընկերություններում, ֆիզիկական անձանցից տոկոսային եկամուտ ունեն և այլն:

Եթե դեռ կասկածում եք՝ պետք է հանձնեք եկամուտների հայտարարագիր, թե ոչ, անցե՛ք հղմամբ և պատասխանե՛ք ընդամենը մի քանի հարցի։

Ինչպե՞ս ներկայացնել եկամուտների հայտարարագիր

Քաղաքացիները եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգ»-ի հայտարարագրման բաժնից։ 

Համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել խիստ էլեկտրոնային նույնականացում, իսկ փոփոխություններ անելու և հաստատելու համար՝ նաև էլեկտրոնային ստորագրություն: Այն անհրաժեշտ է Ձեր եկամուտների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը, անվտանգությունը և դրանց հասանելիությունը բացառապես Ձեզ համար ապահովելու նպատակով: 

Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։

Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում:

Մի կողմից, գործընթացը կարծես այնքան էլ բարդ չէ, բայց, այնուամենայնիվ՝ առաջացնում է հավելյալ թղթաբանություն և քաշքշուկ: Կա նաև գլխացավանքից խուսափելու եղանակը՝ հայտարարագրման ծառայություն, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը հետաձգվել է և 2024-ի մայիսի 1-ի փոխարեն նոր վերջնաժամկետ է սահմանվել 2024-ի հուլիսի 22-ը։

Team2B-ն ստեղծել է հոլովակ, որտեղ մանրամասն ներկայացնում է հայտարարագրման կարգը։

Պարզել՝ արդյո՞ք Դուք պետք է ներկայացնեք հայտարարագիր

Կարդացե՛ք նաև՝

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Ովքե՞ր և ինչպե՞ս պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: