Toon Expo. ի՞նչ սպասել ոլորտի ամենամասշտաբային ցուցահանդեսից

Սկզբում որոշում ես տուն ձեռք բերել, ապա պտտվում բանկերով՝ պարզելու լավագույն տարբերակը, ընտրում ամենահարմար բնակարանը, ապա սկսում զբաղվել վերանորոգմամբ, ընտրում ամենասիրելի գույներն ու տրամադրությունը:

Բայց մինչ այս հսկայական պլանը կատարելը՝ դու պետք է շատ ուսումնասիրես, անասելի շատ. ո՞ր կառուցապատողը, ինչպիսի՞ն է շուկան, ո՞րն է ամենաձեռնտու տարբերակը, ի՞նչ բանկ ընտրել, ի՞նչ տուն ընտրել, վերանորոգման ո՞ր պարագաներն ու գործիքները ունենալ:

- Advertisement -

Մարտի 31-ին, ապրիլի 1-ին և 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Toon Expo-ն: Ի՞նչ սպասել եռօրյա ցուցահանդեսից, ի՞նչ կստանաք և ինչպե՞ս կանցկացնեք օրը մարզահամերգայինում. այս ամենի մասին զրուցել ենք Toon Expo-ի կազմակերպիչ Big Projects ընկերության հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանի հետ:

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ

Որոշել եք վերջնական լուծել Ձեր տան հարցը և այցելել Toon Expo-ին: Ի՞նչ եք անելու. վերցնելու եք տանեցիներին և մեկնեք Մարզահամերգային համալիր:

Իսկ ի՞նչ եք անելու, եթե երեխաները ևս Ձեզ հետ կլինեն. վստահե՛ք երեխաներին Kids Zone-ի թիմին և հանգիստ պտտվեք Մարզահամերգայինի երեք հարկերի տաղավարներով:

Ե՞րբ եք այցելելու. Դիանան նշում է, որ «բավականին երկար է տևելու ցուցահանդեսի մեկ աշխատանքային օրը», որպեսզի հարմար լինի բոլորին: 12:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածը երեք օր շարունակ Ձեր տրամադրության տակ է լինելու: Ավելին՝ ընտրված օրերն էլ ուրբաթը և հանգստյան օրերն են, որպեսզի աշխատանքը ևս այդ հարցում չխանգարի:

Իհարկե, ամենը մեկ պայմանով՝ մուտքը ազատ է բոլոր այցելուների համար:

Ինչպե՞ս հաշվել գույքահարկը | Գույքահարկի հաշվիչ

Ովքե՞ր, ի՞նչ ոլորտներից և ու՞մ համար

Արդեն գիտեք բոլոր պայմանները և հարմարեցրել եք Ձեր օրակարգին: Այժմ հասկանանք՝ ինչ է Ձեզ սպասելու միջոցառման վայրում:

Ինչպես Դիանա Հարոյանն է նշում, այս տարի Toon Expo-ի շրջանակներում Ձեզ սպասելու են շուրջ 100 մասնակիցներ, որոնցից 90-ը՝ տաղավարային, մնացածը՝ ոչ տաղավարային:

Ինչու՞մ են օգնելու Ձեզ բոլոր այս մասնակից ընկերությունները՝

  • ծանոթանալու կառուցապատման ոլորտի հետ,
  • ուսումնասիրելու անշարժ գույքի շուկայի լավագույն հնարավորությունները,
  • հետազոտելու բանկային համակարգի առաջարկները:

    Իսկ այս ամենից զատ՝ ընտրելու լավագույն տարբերակներն ու առաջարկներն այս ոլորտներում՝
  • շինարարական նյութերի և տեխնիկայի,
  • ճարտարապետության և նախագծման,
  • վերանորոգման,
  • ինտերիեր և էքստերիեր դիզայնի,
  • գնահատման և չափագրման,
  • անվտանգության համակարգերի,
  • օդափոխության և ջեռուցման,
  • արևային էներգիայի մատակարարման,
  • մասնագիտացված խանութ-սրահների,
  • ոլորտային արտադրողներ և ներմուծողների:

Վերջապես «ու՞մ համար» հարցի պատասխանը Big Projects-ի հանրային կապերի պատասխանատուն բաժանում է 2 մեծ խմբի՝ սովորական մարդկանց, որոնց անհրաժեշտ է ուսումնասիրել ոլորտը կամ ձեռք բերել այս կամ այն երևույթը՝ տունը, նորոգման պարագան ու գործիքները և այլն, և կազմակերպությունների, որոնք կարող են ամենատարբեր գործնական հարաբերություններ ստեղծել ու զարգացնել հե՛նց էքսպոյի 3 օրերի ընթացքում:

Միայն նախորդ տարի ավելի քան 1000 տուն է վաճառվել հե՛նց ցուցահանդեսի շրջանակներում:

Այս տարի նախատեսվում են թե՛ ավելի շատ վաճառված տներ, թե՛ մի քանի անգամ ավելի շատ մասնակիցներ ինչպես B2B, այնպես էլ B2C ոլորտից:

Բիզնեսները ստիպված կլինեն տարեկան մոտ 10 մլրդ դրամ հավելյալ հարկ վճարել

է՞լ ինչ սպասել ցուցահանդեսից

How2B-ի հետ զրույցում Դիանան նշեց, որ արդեն երկրորդ անգամ անցկացվող Toon Expo ցուցահանդեսը այս անգամ է՛լ ավելի հետաքրքիր լուծումներով վիզուալ տեսք է ունենալու: Տաղավարներն աշխատել են՝ միջոցառմանը լավագույնս ներկայանալու և ամենակարևոր ու օգտակար պրոդուկտները ներկայացնելու ուղղությամբ:

Դրանից զատ՝ ցուցահանդեսի ընթացքում անցկացվելու է խաղարկություն, որի հաղթողները կստանան զանազան ծառայությունների վաուչերներ և Baxi ջեռուցման կաթսա: Որքան էլ միջոցառման մուտքն ազատ է, եթե ցանկանում եք խաղարկությանը մասնակցել, ուրեմն պետք է գրանցվեք այս հղմամբ:

Խաղարկություն, ցուցահանդես.. սակայն սա էլ դեռ ամբողջը չէ: Թեմատիկ զրույցները, սեմինարներն ու բանախոսությունները, ինչպես նաև միջոցառման ամենակարևոր գործառույթներից մեկը՝ նեթվորքինգը, 3 օր շարունակ լինելու են բոլոր մասնակիցների ու այցելուների օրվա անբաժան մասը:

Ովքե՞ր են կանգնած միջոցառման հետևում

Toon Expo-ն կարողացել է մեկ հարկի տակ հավաքել տուն ունենալու ցանկություն ունեցող մարդկանցից մինչև տուն ստեղծելուն աջակցող բոլոր մարդկանց ու կազմակերպություններին: Եռօրյա ցուցահանդեսը մեծ աշխատանք է, որի հետևում կանգնած է ամենատարբեր ցուցահանդեսներ ու միջոցառումներ կազմակերպող Big Projects-ը: Ի դեպ, Big Projects-ի հաջորդ ցուցահանդեսը սարերի հետևում չէ, և Toon Expo-ին այցելելուց հետո արդեն կարող եք պլանավորել նաև մասնակցությունը Հայաստանում առաջին անգամ անցկացվող լիզինգային ցուցահանդեսին, որը կրելու է Leasing Expo 2023 անունը, մանրամասներն էլ այստեղ են:

Toon Expo-ն անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ ցուցահանդեսն է Հայաստանում, որի գլխավոր հովանավորներն են Defanse Housing Բնակելի թաղամաս-ը, RED Invest Group-ը և ASEDL-ը:

Է՛լ ինչ կարող եք սպասել Toon Expo-ից, որո՞նք են մասնակից կազմակերպությունները, ինչպիսի՞ն է նրանց գործունեությունը և ի՞նչ կստանաք, հետևե՛ք այս հղումով:

Տուն ունենալը, ապա այն կահավորելն ու վերանորոգելը ռեսուրսատար ու ոչ հեշտ գործընթաց է, սակայն Toon Expo-ի՝ «ամենը մեկ վայրում» ձևաչափը մի քանի անգամ ավելի հեշտ կարող է դարձնել դա:

Այցելե՛ք ցուցահանդեսին՝ հարմարն ու օգտակարը գտնելու համար, ինչպես նաև հետևե՛ք How2B-ին՝ Toon Expo-ի ամենահետաքրքիր կադրերն ու իրադարձությունները բաց չթողնելու համար:

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Toon Expo. ի՞նչ սպասել ոլորտի ամենամասշտաբային ցուցահանդեսից
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։