Կազմակերպություն՝ Team2B
Գտնվելու վայր՝ Նար-Դոս 2
Աշխատանքի տեսակ՝ Լրիվ դրույք
Վերջնաժամկետ՝ Հունիսի 19, 2023
Աշխատանքի նկարագրություն
Team2B-ն փնտրում է ակտիվ և մոտիվացված հաշվապահի, ով կօգնի գործընկեր կազմակերպությունների հաշվապահական հաշվառման և անհրաժեշտ այլ գործառույթների իրականացման գործում։
Աշխատանքային պարտականություններ
- Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը,
- Ապահովել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ,
- Անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը,
- Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն,
- Վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահությունը,
- Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, և ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան,
- Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- Դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր,
- Ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքները։
Անհրաժեշտ հմտություններ
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- Հարկային օրենսդրության իմացություն,
- ՖՀՄՍ-ների իմացություն,
- MS Office-ի, մասնավորապես`Excel-ի իմացություն,
- ՀԾ համակարգով աշխատանքի փորձ,
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և սթրեսակայունություն։
Դիմելու կարգը
Ինքնակենսագրականները խնդրում ենք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը։
Կազմակերպության մասին
Ավելին Team2B հարթակի մասին կարդացե՛ք կայքում՝ Օնլայն բիզնես կենտրոն – Team2B։
Team2B-ն սոցիալական մեդիայում՝