Երևանի քաղաքապետարանն ու Yandex Armenia-ն կհամագործակցեն տրանսպորտային համակարգի բարելավման շուրջ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երևանի քաղաքապետարանի և Yandex Armenia-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ «Տվյալների փոխանակում՝ քաղաքային միջավայրի բարելավման համար» նախագիծը միտված է Երևանում տրանսպորտային ենթակառուցվածքների արդյունավետության բարձրացմանը։ Հուշագրի շրջանակում Yandex Armenia-ն, իր տեխնիկական և իրավական հնարավորությունների սահմաններում, քաղաքապետարանին կտրամադրի վերլուծական տվյալներ, որոնք կնպաստեն տրանսպորտային համակարգի կենտրոնացված կառավարման ներդրմանը։

Միջոցառման ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանը բաց է համատեղ նախագծերի իրականացման համար, որոնք ուղղված են քաղաքի բնակիչների կյանքի որակի բարձրացմանը։ Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ վերլուծական տվյալները թույլ կտան արդիականացնել տրանսպորտային համակարգը՝ շնորհիվ կենտրոնացված կառավարման ժամանակակից մոտեցումների։

Ընկերությունը պատրաստ է տրամադրել ագրեգացված և անանուն (անձնական տեղեկություններ չպարունակող) վերլուծական տվյալներ քաղաքային շարժունակության, նավիգացիայի, փողոցների ու կանգառների, ինչպես նաև հասարակական տրանսպորտի երթուղիների վերաբերյալ։ Այս տեղեկատվությունը կօգնի օպտիմալացնել երթևեկությունը՝ ներդնելով խելացի լուծումներ, որոնք կբարձրացնեն հասարակական տրանսպորտի հարմարավետությունն ու կանխատեսելիությունը քաղաքացիների համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները