Նոր խաբեություն Telegram-ում․ զգուշացիր, եթե չես ուզում կորցնել  iPhone-դ

Զգուշացի’ր, եթե չես ուզում կորցնել iPhone-դ։ Նոր խաբեության ձև կա. iPhone-ն արգելափակում են Telegram-ում:

Հանցագործները կարող են արգելափակել ձեր հեռախոսը, գողանալ կամ ջնջել տվյալները, սպառնալ ու փրկագին պահանջել։ Խաբեբաների ձեռքերը ձեր սիրելի հեռախոսին կարող են հասնել տարբեր ճանապարհներով՝ աշխատանքի առաջարկ անելով կամ սիրային ծանոթություն հաստատելով։ Երեխաները նույնպես թիրախում են։

- Advertisement -

Բայց հեռախոսը փրկել ու հասանելիությունը վերականգնել շատ դժվար է։ Երբեք չմտնել ուրիշի APPLE ID ձեր հեռախոսով: Ձեր iPhone-ը նախատեսված է անձնական Apple ID-ի հետ աշխատելու համար։ Միայն վստահելի ընտանիքի անդամները կարող են կիսել Apple ID-ն։ Հեռախոսից չզրկվելու համար սա ուղղակի դարձրեք ոսկե կանոն ու հիշեցրեք նաև մյուսներին։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը պատմում է, թե ինչպե՞ս են հանցագործները տիրանում iphone-ներին ու ի՞նչ է հնարավոր անել, եթե արդեն խաբվել եք։ 

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները