Global Passport Power Rank-ը վարկանիշային ցուցակ է, որը գնահատում է աշխարհի երկրների անձնագրերը՝ դրանց միջոցով առանց վիզայի կամ տեղում վիզա ստանալու հնարավորությամբ հասանելի երկրների քանակի հիման վրա։
Ըստ այդ վարկանիշի՝ աշխարհի ամենաուժեղ անձնագիրը պատկանում է Արաբական Միացյալ Էմիրություններին, որի քաղաքացիները կարող են առանց վիազայի այցելել 133 երկիր և տեղում վիզա ստանալ ևս 47 երկրում՝ ապահովելով ընդհանուր շարժունակության (անգլ.՝ mobility score) 180 միավոր։
Հայկական անձնագիրը վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 62-րդ տեղը՝ շարժունակության 84 միավորով , ինչը նշանակում է, որ հայաստանցիները կարող են առանց վիզայի կամ վիզան տեղում ստանալու հնարավորությամբ այցելել 84 երկիր։
🔴- անհրաժեշտ է վիզա, 🔵- վիզան տրամադրվում է տեղում, 🟢 — մուտք՝ առանց վիզա, 🟡 — մուտքը՝ էլեկտրոնային թույլտվությամբ` eTA (Electronic Travel Authorization)
Ահա բոլոր 84 երկրների ցանկը, ուր կարող եք այցելել հայկական անձնագրով՝ առանց վիզայի կամ վիզան տեղում ստանալու հնարավորությամբ.
| Առանց վիզա | Վիզան տրվում է ժամանելիս | Էլեկտրոնային թույլտվություն ճամփորդության համար (eTA) |
| 1. Ալբանիա | 35. Բանգլադեշ | 82. Կոտ դ’Իվուար |
| 2. Անտիգուա և Բարբուդա | 36. Բոլիվիա | 83. Քենիա |
| 3. Արգենտինա | 37. Բուրունդի | 84. Սեյշելներ |
| 4. Բահամներ | 38. Կամբոջա | |
| 5. Բարբադոս | 39. Կաբո-Վերդե | |
| 6. Բելառուս | 40. Կոմորներ | |
| 7. Բրազիլիա | 41. Կոնգո | |
| 8. Չինաստան | 42. Կուբա | |
| 9. Դոմինիկա | 43. Ջիբութի | |
| 10. Էկվադոր | 44. Եգիպտոս | |
| 11. Գամբիա | 45.Հասարակածային Գվինեա | |
| 12. Վրաստան | 46. Եթովպիա | |
| 13. Հայիթի | 47. Գաբոն | |
| 14. Հոնկոնգ | 48. Գանա | |
| 15. Իրան | 49. Գվինեա | |
| 16. Ղազախստան | 50. Գվինեա-Բիսաու | |
| 17. Ղրղզստան | 51. Հնդկաստան | |
| 18. Մակաո | 52. Ինդոնեզիա | |
| 53. Ճամայկա | ||
| 19. Մալազիա | 54. Հորդանան | |
| 20. Միկրոնեզիա | 55. Լաոս | |
| 21. Մոլդովա | 56. Լիբանան | |
| 22. Նամիբիա | 57. Լեսոտո | |
| 23. Պաղեստին | 58. Մադագասկար | |
| 24. Պանամա | 59. Մալավի | |
| 25. Ռուսաստան | 60. Մալդիվներ | |
| 26. Ռուանդա | 61. Մավրիտանիա | |
| 27. Սերբիա | 62. Մավրիկիոս | |
| 28. Սենթ-Վինսենթ և Գրենադիններ | 63. Մոզամբիկ | |
| 29. Սուրինամ | 64. Նեպալ | |
| 30. Տաջիկստան | 65. Նիգերիա | |
| 31. Ուկրաինա | 66. Պալաու | |
| 32. ԱՄԷ | 67. Քաթար | |
| 33. Ուրուգվայ | 68. Սամոա | |
| 34. Ուզբեկստան | 69. Սենեգալ | |
| 70. Սիերա-Լիոնե | ||
| 71. Հարավային Սուդան | ||
| 72. Շրի Լանկա | ||
| 73. Տանզանիա | ||
| 74. Թայլանդ | ||
| 75. Արևելյան Թիմոր | ||
| 76. Տոգո | ||
| 77. Թուրքիա | ||
| 78. Տուվալու | ||
| 89. Ուգանդա | ||
| 80. Վիետնամ | ||
| 81. Զիմբաբվե |
Ինչ վերաբերում է Հայաստանի հարևան երկրներին. Անձնագրի հզորության վարկանիշում Թուրքիան գտնվում է 37-րդ տեղում՝ շարժունակության 128 միավորով, Վրաստանը 31-րդ տեղում՝ 135 միավորով, Ադրբեջանը 58-րդ տեղում՝ 88 միավորով, Իրանը 87-րդ տեղում՝ 59 միավորով։
Ռուսական անձնագիրը 37-րդ տեղում է՝ 128 միավորով։
Ամենաթույլ անձնագրերը պատկանում են Սիրիային և Աֆղանստանին, որոնց քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել համապատասխանաբար 40 և 41 երկիր։
Կարդացե՛ք նաև.











