«Հիանալի լուր Հայաստանի թվային ապագայի համար»․Մխիթար Հայրապետյանը՝ STARLINK համակարգի մասին

Վերջին լուրերը
«Հիանալի լուր Հայաստանի թվային ապագայի համար»․Մխիթար Հայրապետյանը՝ STARLINK համակարգի մասին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն իր սոցիալական մեդիայի էջերում հայտնել է ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ» ընկերության հայտերը բավարարելու մասին։

«Հիանալի լուր Հայաստանի թվային ապագայի համար։ Հայաստանի կողմից պաշտոնապես հաստատվել են STARLINK-ի երկու հիմնական դիմումներ»,-գրել է նա։

Գրառման մեջ նշվում է, որ դեկտեմբերի 4-ի և դեկտեմբերի 13-ի՝ ՀԾԿՀ-ում կայացած նիստերի որոշումներով՝ բավարարվել են ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ՍՊ ընկերության այս երկու հայտերը՝
1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման թույտվություն տրամադրելու վերաբերյալ:
2. Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կազմակերպման համար երկրորդական հիմունքներով ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույտվություն տրամադրելու վերաբերյալ:

«Այսպիսով՝ լիցենզավորումը և թույլտվությունները տրամադրված են, և այժմ թևակոխում ենք թեստավորման փուլ, որը, լիահույս եմ, մոտակա ամիսներին կավարտվի և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի», — գրել է նախարարը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները