Tesla-ն արգելել է Cybertruck գնողներին վերավաճառել մեքենաները գնմանը հաջորդող 1 տարվա ընթացքում

Վերջին լուրերը
Tesla-ն արգելել է Cybertruck գնողներին վերավաճառել մեքենաները գնմանը հաջորդող 1 տարվա ընթացքում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Նման հայտարարություն է հայտնվել «Օգտագործողի համաձայնագրում»գրում է Insider-ը: Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Electrek-ը: Համաձայն այդ փաստաթղթի՝ գնորդը ճանաչում է, որ էլեկտրական փիքափը թողարկվելու է «սահմանափակ քանակությամբ» և չի պարտավորվում «ո՛չ գնել և ո՛չ փորձել վաճառել ավտոմեքենան այն ձեռք բերելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում»:

Եթե խախտեն այդ պայմանը, կամ էլ եթե Tesla-ի մոտ «լուրջ պատճառներ ծագեն նման ենթադրությունների վերաբերյալ», ընկերությունը կարող է պահանջել դատական արգելանք՝ սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, ինչպես նաև մինչև $50 հազար կամ էլ «մեքենայի փոխանցման կամ վաճառքի դեպքում (կախված գումարի մեծությունից) ստացված գումարի չափը»:

Եվս մեկ հնարավոր հետևանք էլ ընկերության որևէ մեքենա ձեռք բերելու արգելքը կլինի: Բացառություն կարող են անել այն մարդկանց համար, ովքեր ստիպված կլինեն վաճառել Cybertruck-ը՝ «անսպասելի պատճառներից» ելնելով: Դրա համար անհրաժեշտ է հենց Tesla-ին տեղեկացնել մեքենան վաճառելու ցանկության մասին. հենց ընկերությունն էլ կունենա գնելու արտոնյալ իրավունքը:

Եթե արտադրողը Ձեր նշած պատճառները նշանակալի համարի, նա կարող է առաջարկել գնել Cybertruck-ը նշված գնով՝ հանած $0,25 յուրաքանչյուր անցած մղոնի համար, ինչպես նաև հանած վերանորոգման կոսմետիկ և մեխանիկական վնասները:

Նշվում է նաև, որ այսկերպ Tesla-ն հուսով է կրճատել վերավաճառումների թիվը՝ խուսափելով նաև կոնստրուկցիան քանդելու և դրա օրինակով նոր մեքենա վերստեղծելու տարբերակից:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները