Starlink-ը արդեն պաշտոնապես հասանելի է Հայաստանում

Վերջին լուրերը
Starlink-ը արդեն պաշտոնապես հասանելի է Հայաստանում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Starlink-ի ինտերնետ ծառայությունները արդեն հասանելի են Հայաստանում, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Ուրախ ենք հայտնել, որ Starlink-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։

Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Starlink ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված աշխատանքի շնորհիվ»,- գրել է նախարարը։

Ինչու՞ է կարևոր Starlink-ի մուտքը Հայաստան.

  • Թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապի ապահովմամբ։
  • Հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին։
  • Կապի նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները