«Scylla»-ն 4,9 մլն դոլար ներդրումն ուղղում է ամերիկյան և հայկական թիմերի ընդլայնմանը

Վերջին լուրերը
«Scylla»-ն 4,9 մլն դոլար ներդրումն ուղղում է ամերիկյան և հայկական թիմերի ընդլայնմանը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Scylla»-ն, որը իրական ժամանակներում ֆիզիկական սպառնալիքների հայտնաբերման լուծումների առաջատար  ընկերություն է, վերջերս ստացած 4,9 միլիոն դոլարի վենչուրային ներդրումներն ուղղել է իր արտադրանքի կատարելագործմանն ու ԱՄՆ-ում և Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ներդրումները ներգրավվել են ավելի վաղ այս տարի՝ Seed փուլում:

Seed փուլի ներդրողներ «Mucker Capital»-ը, «BAJ Accelerator»-ը և «Hustle Fund»-ը աջակցում են «Scylla»-ի աճի ռազմավարությանը: Ներդրումային միջոցները կուղղվեն նաև համաշխարհային շուկայում «Scylla»-ի տեխնոլոգիայի առավել տարածմանը և արհեստական բանականության հիման վրա աշխատող անվտանգային տեխնոլոգիան ավելի բազմակողմ ու ճշգրիտ դարձնելուն:

«Scylla»-ի տեխնոլոգիաները կիրառվում են աշխարհի առաջատար ավտոգործարաններում, մարզադաշտերում, դպրոցներում, հիվանդանոցներում, օդանավակայաններում. օրինակ՝ «Daimler»«Major League Baseball»«Chicago Cubs»«CCSD»«Oman Airports Management Company» և այլն:

Protect your organization today with Scylla AI

«Scylla»-ի տեխնոլոգիան հզորացնում է մասնավոր անվտանգության ոլորտը հաջորդ սերնդի AI (արհեստական բանականության) լուծումներով, առաջարկելով օբյեկտների և անոմալիաների հայտնաբերում, հետագծում, վարքագծի ճանաչում, ներխուժման հայտնաբերում, դեմքի ճանաչում, ջերմային զննում, անձի որոնում, անօդաչու թռչող սարքերի անվտանգություն:

«Scylla»-ի հայաստանյան գրասենյակում աշխատում են 60-ից ավելի մասնագետներ: Թիմը համալրելու նպատակով ընկերությունը հայտարարում է նոր աշխատատեղերի ստեղծման մասին. կարող են դիմել DevOps Engineers, .NET Software Developer, Senior C++ Developer, Front-End Developers, Back-End Engineers, Tech Support մասնագետները:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները