Խնայողությո՞ւն, թե՞ ներդրումներ. Որի՞ դեպքում ես գլուխդ հանգիստ դնելու բարձին

Ֆինանսական անկախության և ապահովության առաջին քայլը խնայողություններն են։ Դրանք հնարավորություն են տալիս ճանապարհորդելու, գնելու նոր հեռախոս, մեքենա կամ նույնիսկ բնակարան և, ի վերջո, թույլ են տալիս հանգիստ գլուխը դնելու բարձին` վստահ լինելով, որ կան միջոցներ ապագայի չնախատեսված ծախսերի համար:

Ֆինանսական փորձագետները խորհուրդ են տալիս ունենալ այնքան խնայողություն, որ կարողանաս ապրել 3-6 ամիս՝ առանց եկամուտի որևէ աղբյուրի, և չանհանգստանաս արտակարգ իրավիճակների, աշխատանքի կորստի կամ բժշկական չնախատեսված ծախսերի դեպքում:

Խնայողություններից ներդրումներ

- Advertisement -

Առավել կարևոր է խնայողություններով ներդրումներ կատարելը: Խնայողությունները տալիս են վստահություն ապագայի հանդեպ, իսկ ներդրումները թույլ են տալիս բազմապատկել դրանք և ավելի ամրապնդել վստահության և ապահովության զգացումը:

Օրինակ, եթե խնայելով կարող ես նոր մեքենա գնել 10 տարում, ապա ներդրումներ կատարելով դու կարող ես հասնել այդ նպատակին շատ ավելի արագ: 

Այստեղ օգնության է գալիս 72-ի կանոնը: Այն հնարավորություն է տալիս հաշվարկելու, թե քանի տարում քո խնայողությունները կկրկնապատկվեն։ Պարզապես անհրաժեշտ է բաժանել 72 թիվը ներդրման միջին տարեկան տոկոսադրույքին: Այսպես` 9% տարեկան եկամտաբերության դեպքում քո ներդրումը կկրկնապատկվի 8 տարում` 72/9:

Ի՞նչ է անհրաժեշտ ճիշտ և արդյունավետ խնայողությունների համար

Ինչպես ցանկացած հարցում, այստեղ նույնպես առանցքային է կարգապահությունը:

Նախապես որոշիր, թե ամեն ամիս քո եկամուտների որ մասն ես ուղղելու խնայողություններին և աշխատիր միշտ հետևել այդ «կանոնին»:

Եկամտի մեջ խնայողությունների կշիռը տարբերվում է ըստ երկրների․ օրինակ՝ ԱՄՆ-ում այդ թիվը կազմում է եկամուտի շուրջ 10%-ը, եվրոպական երկրներում այն չի գերազանցում 15%-ը, իսկ Չինաստանում, օրինակ, մարդիկ հակված են խնայելու իրենց եկամտի 40%-ը, Հնդկաստանում` 30%-ը:

Արդյունավետ խնայողությունների հաջորդ կարևոր սկզբունքը ճիշտ ներդրումներն են: Աշխարհի զարգացած երկրներում` ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, խնայողությունների ավելի քան 55%-ն ուղղվում է արժեթղթերում ներդրումներին, մինչդեռ զարգացող երկրներում խնայողությունների մեծ մասը պահվում է խնայողական հաշիվներում, որոնց եկամտաբերությունը շատ հաճախ զիջում է անգամ գնաճի մակարդակին, և ժամանակի ընթացքում խնայողությունները արժեզրկվում են:

Ենթադրենք, դու 5 տարի առաջ սկսել ես խնայել ամսական 100 ԱՄՆ դոլար: Եթե այդ գումարը պարզապես պահեիր բանկային հաշվի վրա, ապա այժմ կունենայիր 6,000 ԱՄՆ դոլար, իսկ եթե ներդնեիր S&P500 ինդեքսի որևէ ֆոնդում, ապա այսօր արդեն այդ գումարը կկազմեր ավելի քան 9,000 դոլար: Գրավիչ է չէ՞:

Այսպիսով, խնայելը և այդ խնայողություններով խելամիտ ներդրումները ֆինանսական ապահովության և անկախության հիմքն են: Բանկային հաշվի վրա անտոկոս կամ ցածր տոկոսով պահվող միջոցները ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը, իսկ ներդրումները ոչ միայն թույլ են տալիս պահպանել դրանց արժեքը, այլև ժամանակի ընթացքում բազմապատկել դրանք: 

Ամերիաբանկի MyInvest ներդրումային հարթակով կարող ես ներդրումներ անել 30+ ֆինանսական շուկաների ավելի քան 20,000 բաժնետոմսերում, պարտատոմսերում, ներդրումային ֆոնդերում և ստանալ լրացուցիչ եկամուտ։ 

Իսկ վերջում կարևոր է հիշել․ ներդրումները կարող են լինել ռիսկային, իսկ ներդրումներ չանելը՝ ավելի ռիսկային:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Խնայողությո՞ւն, թե՞ ներդրումներ. Որի՞ դեպքում ես գլուխդ հանգիստ դնելու բարձին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: