Ռելոկացիա Գյումրի. Ի՞նչ կարող է առաջարկել քաղաքը ռուսական ՏՏ-ին

Փետրվարի 24-ին Ռուսաստանի սկսած «հատուկ ռազմական գործողությունը» Ուկրաինայում առաջ բերեց «ռելոկացիայի» կամ Հայաստան բիզնեսների տեղափոխման գաղափարը:

Հայկական մի շարք կազմակերպություններ, հիմնադրամներ տեղեկանքներ են պատրաստում՝ փորձելով պատասխանել տարբեր իրավական և կենցաղային հարցերի, որոնք կարևոր են տեղափոխվողների համար, ինչպես նաև  «ռելոկացիայի» փաթեթներ են պատրաստում և աջակցում Ռուսաստանից անհայտ ժամանակով Հայաստան տեղափոխված անհատներին և կազմակերպություններին բիզնես գրանցելու և այլ հարցերում։

- Advertisement -

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը այն կառույցներից մեկն է, որը լծվել է «ռելոկացիայի» հարցում աջակցելու՝ Ռուսաստանից Հայաստան եկած անհատներին և ձեռնարկություններին Գյումրիում հաստատվելուն։

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ՏՏ զարգացման կենտրոն է, որի նպատակն է նպաստել Գյումրի քաղաքի բարգավաճմանը՝ այն վերածելու տեխնոլոգիական գոտու՝ առաջատար ՏՏ ենթակառուցվածքներով: 

How2B-ն զրուցել է տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությանյանի հետ հասկանալու՝ արդյոք ակտիվություն նկատվում է Գյումրիում, ինչ է առաջարկում քաղաքը տեղափոխվողներին, ինչ խնդիրների և հնարավորություններ կան։

Տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավարը նշում է, որ ՏՏ ոլորտի ռուսական ընկերությունների կամ անհատների կողմից՝ Գյումրիում գործունեություն ծավալելու հետ կապված ակտիվություն միանշանակ նկատվում է, և դա կապում է նաև Գյումրիում մի քանի միջազգային ընկերությունների մասնաճյուղերի գոյության հետ։ Այսինքն, այդ նույն ընկերությունները հետաքրքրված են ռուսական թիմերին ռելոկացիա անել Գյումրի։ Բացի մասամբ առկա միջազգային կազմակերպություններից տեխնոլոգիական կենտրոնը հարցումներ է ստանում նաև տարբեր անհատներից և ընկերություններից, որոնք արդեն Հայաստանում են, Երևանում են և հետաքրքրված են Գյումրի տեղափոխվելով։

Բելլա Հարությունյանը պարզաբանում է, որ Երևանում շուկան թե՛ մասնագետների, թե՛ ֆիզիկական ինֆրաստրուկտուրաների տեսանկյունից լեփ-լեցուն է հիմա և շատերին կյանքի այդ ռիթմը դուր չի գալիս։ Գյումրին կարող է առաջարկել մշակութային միջավայր, որը առաջին հայացքից կարող է թվալ՝ ծրագրավորողին շատ չհետաքրքրի, բայց իրենց փորձից ելնելով նշում է, որ հանգիստ միջավայրում աշխատելը շատ ավելի արդյունավետ է։

Ինչ վերաբերում է առաջարկներին, Գյումրում կա հստակ ձևավորված ՏՏ համայնք, և տեխնոլոգիական կենտրոնը ոչ թե առաջարկում է զուտ գրասենյակային տարածք, այլ ծառայությունների ամբողջական փաթեթ, որը իր մեջ ներառում է տեղափոխվողների ապրուստի, բնակելի տարածքի, աշխատանքային տարածքի, մասնագետների վերապատրաստման և այլ հարցերով աջակցություն։ Ամբողջական փաթեթին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։ Այս փաթեթից զատ՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը առաջարկում է նաև համատեղ աշխատանքային տարածքի հնարավորություն 50-70 անձի համար։ Տարածքի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Կենտրոնը պատրաստ է համագործակցել տարբեր ընկերությունների հետ, եթե անհատներ են, աջակցել լոկալ աշխատանք գտնելու հարցում, ինչպես նաև պատրաստ է համագործակցել՝ ավելի խորքային գործընկերային հարաբերություններ հաստատելով, կախված նրանից, թե ինչ չափի և ինչ գործունեություն ծավալող ընկերություն է։ 

«Քանի որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մեծ ընտանիքի անդամ է, նաև կարող ենք խոսել գիտահետազոտական կենտրոններ հիմնելու մասին։ Ինչպես նաև առաջարկում ենք բացի աշխատանքային միջավայրից՝ լաբորատորիաներին հասանելիություն, ինչպես արդեն նշեցի հետաքրքրված ենք  միասին կադրերի վերապատրաստման և եղած կադրերին աշխատանքի տեղավորելու հարցով»,-նշում է մեր զրուցակիցը։

«Տեխնոլոգիական ոլորտը անընդհատ զարգանում է և նոր հնարավորություններ են անընդհատ առաջ գալիս։ Տվյալ պահին դիտարկում ենք նաև համալսարանանկան կրթությունը զարգացնելու հնարավորությունը, որը կարող է հետաքրքրի լինել այսինքն ցանկանում ենք մարդկանց ոչ միայն որպես աշխատող ներգրավել, այլ նաև որպես դասավանդող, ուզում  ենք համագործակցել գիտական համայնքի հետ։ Ինչ վերաբերում է լոկալ ՏՏ էկոհամակարգին, ապա ասեմ, որ  ունենք ընկերություններ, որոնք աշխատում են ռուսական գործընկեր ընկերությունների հետ և տարբեր պաշտոններ են զբաղեցում, ծանոթ են ոլորտին ու մասնագիտական առումով այդտեղ ևս համագործակցության հնարավորություններ կան։ Համայնքը  փոքր է և կոնսուլիտացված՝ մեկը մյուսին կարող է տարբեր հարցերով և կապերով աջակցել»։

Ինչ վերաբերում է դժվարություններին, բնականաբար այս գործընթացների ընթացքում տեղափոխված ռուսները բարդությունների հանդիպում են հիմնականում դրանք կապված են կենցաղային խնդիրների և օրինակ՝ բանկային հաշիվներ ստեղծելու հետ։

Իրադարձությունների հետագա զարգացումների մասին կանխատեսումներ անելը բարդ է, բայց ամեն դեպքում տեխնոլոգիական կենտրոնը միտված է առկա կարճաժամկետ համագործակցությունները փոխարինել երկարաժամկետ համագործակցության հնարավորությամբ, որպեսզի ռուսները ևս իրենց կյանքը պլանավորեն ու ապագա տեսնեն նաև Հայաստանում։ 

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Ռելոկացիա Գյումրի. Ի՞նչ կարող է առաջարկել քաղաքը ռուսական ՏՏ-ին
Աննա Արզումանյան
«Ինչպե՞ս բիզնես անել» հարցից տառապող լրագրողը հայտնվեց իր երազանքների մոլորակում։ Ես Աննան եմ, լրագրող՝ ով ձեզ կներկայացնի հայ ստարտափերների գործունեությունը, հաջողված պատմությունները և ամենակարևորը՝ ինչպես հեշտ բիզնես անել։ Բացի բիզնեսից ինձնից կտեղեկանաք ամբողջ աշխարհում տեղեկատավական ոլորտի նորություններին։