«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը երկրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենաուժեղ ֆուտբոլային ակումբային բրենդն է՝ ըստ Brand Finance խորհրդատվական ընկերության կողմից հրապարակված Football 50 2023 զեկույցի։
Ֆուտբոլային ակումբը գլխավորում է այս վարկանիշը 94,8/100 միավորով (+0,8 միավոր)։ Ամենաուժեղ ֆուտբոլային բրենդների թոփ հնգյակում են նաև ըստ հերթականության՝ «Լիվերպուլը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»։
«Բրենդի ուժն այն է, ինչը դրդում է երկրպագուներին, խաղացողներին, ներդրողներին և հովանավորներին ակումբի հետ փոխգործակցության՝ ապահովելով առևտրային արժեք՝ աճող եկամուտների, գների և հատկապես հովանավորությունների միջոցով, որը նվազեցնում է խաղադաշտում թույլ կատարողականի հետ կապված եկամտաբերության ռիսկերը»,- ասվում է Brand Finance-ի զեկույցում։
Զեկույցում նշվում են նաև աշխարհի ամենաարժեքավոր ֆուտբոլային բրենդները, որտեղ «Ռեալ Մադրիդը» (1.46 մլրդ դոլար) 4 տարի անընդմեջ առաջատար լինելուց հետո, տեղը զիջել է «Մանչեսթեր Սիթիին» (1.51 մլրդ դոլար)։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: