Կազմակերպիչ՝ EIF և GTC
Տևողություն՝ 6 ամիս
Ձևաչափ՝ լսարանային
Ծրագրի մասին․
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո կազմակերպում են «QA» (Quality assurance) դասընթաց:
Դասընթացի շրջանակում մասնակիցները կուսումնասիրեն «QA»-ը մի քանի փուլերով.
- Ծրագրային ապահովման փորձարկման հիմունքներ,
- SDLC-ի փորձարկում,
- Թեստավորման տեխնիկա,
- Թեստի ձևավորում և կառավարում:
Ո՞վ կարող է մասնակցել․
15 տարին լրացած բոլոր այն անձինք, ովքեր ունեն գիտելիքներ մաթեմատիկայից։
Ծրագրավորման նախնական գիտելիքների առկայությունը ցանկալի է:
Դասընթացի մանրամասներ․
Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 22
Ծրագրի տևողություն՝ 6 ամիս
Դասընթացի արժեք՝ անվճար
Անցկացման վայր՝ ԳՏԿ
Ինչպե՞ս մասնակցել․
Դասընթացին մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է․
- մինչև ապրիլի 23-ը ներառյալ լրացնեն հետևյալ առցանց հայտաձևը՝ shorturl.at/ayBRV
- մասնակցեն թեստավորմանը, որը կստուգի դիմորդի գիտելիքները և տրամաբանությունը:
Տեղերի սահմանափակության պատճառով մասնակիցների ընտրությունը կիրականացվի ըստ առաջնահերթության։
Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ 055 135558 հեռախոսահամարով:
«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, կանանց և տղամարդկանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք՝ բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։