Կազմակերպիչ՝ ProductTank Yerevan
Որտեղ՝ Հայկական բարեգործական ընդհանուր միություն
Երբ՝ օգոստոսի 18
Միջոցառման մասին․
ProductTank Yerevan-ը մեկ հարթակում համախբմում է պրոդուկտի ղեկավարներին (Product Manager) և հնարավորություն տալիս նրանց փոխանակել գաղափարներ և փորձ արտադրանքի նախագծման, մշակման և կառավարման, բիզնես մոդելավորման, չափումների, օգտագործողների փորձի (UX) և պրոդուկտ մենեջմենթին վերաբերող այլ թեմաների վերաբերյալ։
Ովքեր կարող են մասնակցել.
Միջոցառման հիմնական մասնակիցները պրոդուկտ մենեջերներ են Հայաստանի ամբողջ տարածքից, սակայն կարող են մասնակցել նաև դիզայներներ, մարքեթինգի մասնագետներ, ճարտարագետներ և այլք։
Հանդիպման ընթացքում ելույթով կներկայանան upSWOT-ի Թվային ձեռքբերման բաժնի ղեկավար Նանա Մարդոյանը և PicsArt-ի ավագ պրոդուկտ մենեջեր, AI արտադրանքների թիմի ղեկավար Նարե Թարլամազյանը։
Միջոցառման մասնակցությունն անվճար է, մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։