Հայկական Prelaunch.com հարթակը Product Hunt-ում պայքարում է «օրվա պրոդուկտ» դառնալու համար։
Prelaunch.com-ը գաղափարների կենսունակությունը ստուգելու հարթակ է, որը եզակի մշակված մեթոդաբանության միջոցով օգնում է ընկերություններին կամ ստարտափների հիմնադիրներին վաղ փուլերում ստուգել իրենց գաղափարների կենսունակությունը և սահմանել ճիշտ գին:
Պրոդուկտի օգտին կարող եք քվեարկել այստեղ։
Վերջերս հեղինակավոր TechCrunch-ն անդրադարձել էր հայկական Prelaunch ստարտափին, իսկ մինչ այդ այն 1.5 մլն դոլարի սաղմնային ներդրումներ էր ներգրավել BigStory VC, Formula VC և Granatus Ventures ներդրումային ֆոնդերից, Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցից (BANA), ինչպես նաև այլ հրեշտակ ներդրողներից:
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: