OpenAI-ն հայտարարում է նոր անվտանգության միջոցառումների մասին, որոնք ուղղված են դեռահասների պաշտպանությանը։ Ընկերությունը մշակում է համակարգ, որը կփորձի որոշել օգտատիրոջ տարիքը՝ հաղորդակցության ոճից։ Եթե կասկածի, որ դիմացինը անչափահաս է, ChatGPT-ն կգործի «անվտանգ ռեժիմում»՝ արգելելով «մեծահասակների թեմաների» քննարկումը։ Սուր սթրեսի նշանների դեպքում համակարգը նույնիսկ կարող է կապ հաստատել արտակարգ ծառայությունների հետ։
Որոշ երկրներում և իրավիճակներում OpenAI-ը նախատեսում է նաև անձնագրով հաստատել օգտատիրոջ տարիքը։ Եթե համակարգը վստահ չլինի տվյալների ճշգրտության մեջ, այն ավտոմատ կդասավորի օգտատիրոջը «մինչև 18» կարգավիճակում, մինչև մեծահասակը չհաստատի իր տարիքը։
Ծնողների համար ներդրվելու են վերահսկողության գործիքներ․ հնարավոր կլինի կապել իրենց հաշիվը դեռահասի հաշվին (սկսած 13 տարեկանից), սահմանել արգելված ժամեր, անջատել որոշ ֆունկցիաներ և ստանալ ծանուցումներ այն դեպքերում, երբ համակարգը նկատի վտանգավոր վիճակ։
Ընկերությունը շեշտում է, որ դեռահասների անվտանգությունը գերակայելու է գաղտնիությունից և ազատությունից։ Նման քայլերը մասամբ պայմանավորված են վերջին դատական գործերով, որտեղ OpenAI-ին մեղադրել էին անչափահասների նկատմամբ անպատասխանատու վարքագծի համար։
OpenAI-ը խոստանում է շարունակել կատարելագործել այս համակարգերը և փորձագետների ու հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ապահովել դրանց արդյունավետությունը։