Բջջային կապի ո՞ր օպերատորն է առաջատարը Հայաստանում

Հայաստանի շարժական կապի շուկայի խաղացողները երեք հիմնական օպերատորներն են․ «Վիվա Արմենիա» (նախկին «Վիվա-ՄՏՍ»), «Թիմ Տելեկոմ Արմենիա» (նախկին Beeline) և «Յուքոմ»: Ո՞ր օպերատորին են նախընտրում բաժանորդները և ի՞նչ ֆինանսական ցուցանիշներ են գրանցվում այս ոլորտում․ կարդացեք ստորև։

Բաժանորդներ

- Advertisement -

2024 թվականի տվյալներով Հայաստանում ընդհանուր բջջային բաժանորդների թիվը հասել է 4,011,322-ի, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 1.3%-ով: Սա նշանակում է, որ Հայաստանի բնակչության թվից (մոտ 3 միլիոն) շատ ավելի մեծ քանակի բաժանորդներ ունենք, ինչը վկայում է, որ շատ օգտատերեր օգտվում են մեկից ավելի օպերատորների ծառայություններից:

Բաժանորդների թվով միանշանակ առաջատարը «Վիվա Արմենիա»-ն է, որն այսօր ունի 2,344,193 բաժանորդ: Սա կազմում է շուկայի ընդհանուր ծավալի 58.4%-ը: 2023 թվականի համեմատ ընկերության բաժանորդների թիվն աճել է 27,537-ով: Հատկանշական է, որ «Վիվա-ՄՏՍ»-ի աճը եղել է համեմատաբար կայուն՝ առանց կտրուկ տատանումների:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Թիմ Տելեկոմ Արմենիա»-ն, որի բաժանորդների թիվը 2024 թվականին կազմում է 1,053,129: Սա շուկայի մոտ 26.3%-ն է: 20թփ թվականի համեմատ ընկերության բաժանորդների թիվն աճել է 16,144-ով։ 

Երրորդ տեղում գտնվող «Յուքոմ»-ը 2024 թվականին ունի 614,000 բաժանորդ, ինչը կազմում է շուկայի 15.3%-ը: 2023 թվականի համեմատ ընկերության բաժանորդների թիվն աճել է 8,190-ով։

Բջջային կապի ո՞ր օպերատորն է առաջատարը Հայաստանում

Ֆինանսական ցուցանիշներ

Վիվա Արմենիայի ընդհանուր գործառնական եկամուտը եռամսյակում կազմել է 14.45 մլրդ դրամ՝ այդ թվում՝ շարժական կապից՝ 13.96 մլրդ և ամրակցված ցանցից՝ 490 մլն դրամ։ Ընկերության շահույթը հարկումից առաջ կազմել է շուրջ 4.4 մլրդ դրամ, իսկ շահույթը հարկումից հետո՝ մոտ 4.05 մլրդ։ 

Թիմ Տելեկոմ Արմենիայի ընդհանուր գործառնական եկամուտը կազմել է 8.36 մլրդ դրամ՝ շարժականից՝ 4.77 մլրդ և ամրակցված ցանցից՝ 3.59 մլրդ դրամ։ Ընկերությունը դեռ շահույթ չունի․ եռամսյակը փակել է շուրջ 302 մլն դրամ բացասական արդյունքով։

Յուքոմի գործառնական եկամուտը կազմել է 4.83 մլրդ դրամ։ Շահույթն հարկումից առաջ բացասական է՝ մոտ 287 մլն դրամ։

Կարդացեք նաև՝

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Բջջային կապի ո՞ր օպերատորն է առաջատարը Հայաստանում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: