Oculus Quest 2 VR սարքը օգնում է վիրաբույժներին վիրահատություններից առաջ մարզումներ կատարելիս: Ապագա բժիշկները օգտագործում են վիրտուալ իրականության տեխնոլոգիաները ուսուցման գործում: Դա օգնում է փորձ ձեռք բերել՝ առանց պացիենտներին վնաս տալու:
Վիրաբույժները օգտագործում են Oculus Quest 2-ը վիրաբուժական միջամտությունների իմիտացիայի համար, ինչը թույլ է տալիս տան պայմաններում աշխատել հմտությունների զարգացման վրա: Բացի դա՝ ուսումնական հաստատությունները սկսում են ներդնել VR-տեխնոլոգիաներ նաև կրթական ծրագրերում: Այդ մասին հայտնում է CNBC-ն:
Meta-ի VR-սարքավորման շնորհիվ բժիշկ Ջեյք Շայնը վիրահատությունից առաջ օրական երկու անգամ մարզվում էր. «Դուք կարող եք իրապես կենտրոնանալ և հասկանալ, թե ինչ անել և չանել պացիենտի համար զրոյական ռիսկով», — պատմել է Ջեյքը:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: