Koreez-ը դառնում է կամուրջ Հայաստանի և Սփյուռքի միջև

Վերջին լուրերը
Koreez-ը դառնում է կամուրջ Հայաստանի և Սփյուռքի միջև
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Koreez կրթական հավելվածը մեկնարկում է իր ամերիկյան ուղին՝ միավորվելով AGBU (ՀԲԸՄ) Մանուկեան-Տեմիրճեան վարժարանի հետ։ Հիմնարար համագործակցությունն արդեն ձևավորվում է՝ հայ մշակույթն ու ժառանգությունը նոր սերնդին փոխանցելու նպատակով։

2025 թ. ապրիլի 9-ին Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքի Կանոգա Պարկ համայնքում մեկնարկեց կրթության ոլորտում մի նոր և բացառիկ նախաձեռնություն․ Koreez կրթական խաղային հավելվածը և AGBU Մանուկեան-Տեմիրճեան վարժարանը պաշտոնապես հայտարարեցին իրենց համագործակցության մեկնարկի մասին։ Սա ոչ միայն տեխնոլոգիական առաջընթաց է, այլև մշակույթների միավորման հզոր նախաձեռնություն՝ ուղղված սփյուռքահայ նոր սերնդին։

«Մենք վստահ ենք, որ կրթությունը միայն դասագիրք չէ։ Կրթությունն ինքնության պահպանման ճանապարհ է և հենց այդ ճանապարհն է, որ Koreez-ը փորձում է լուսավորել՝ խաղի միջոցով փոխանցելով հզոր բովանդակություն հայոց պատմության, մշակույթի, կրոնի, արվեստի, ճարտարապետության և խոհանոցի մասին», – նշում է Koreez EdTech հարթակի հիմնադիր Սուրեն Ալոյանը։ Նա, տարիներ շարունակ ապրելով և սովորելով ԱՄՆ-ում, բարձրաձայնում է սփյուռքահայ աշակերտների առջև ծառացած խնդիրների մասին․ «Երկրորդ սերնդի ամերիկահայ երեխաները հաճախ զրկված են հայ մշակույթի հեշտ, հասանելի և հետաքրքիր ներկայացումից։ Koreez-ը փորձում է փոխել այդ իրականությունը՝ մատուցելով հայկական ժառանգությունն՝ առավել հասանելի, ժամանակակից և խաղային ձևաչափով»։

AGBU Մանուկեան-Տեմիրճեան դպրոցի ղեկավար Դեյվիդ Ղուկասյանը մեծ ոգևորությամբ է արտահայտվում այս համագործակցության մասին. «Koreez-ը մեծ ներուժ ունի՝ հատկապես այն պարագայում, երբ այն ադապտացվում է մեր աշակերտների կարիքներին համապատասխան։ Մեր ուսուցիչներն ու աշակերտները արդեն փորձարկել են հավելվածը, և Սուրենն անմիջապես արձագանքել է նրանց հետադարձ կապին։ Սա ցույց է տալիս՝ որքան լուրջ է այս նախաձեռնությունը»։

Կորիզ հավելվածը ներկայումս հասանելի է արևելահայերեն և անգլերեն լեզուներով, իսկ առաջիկայում կթարգմանվի նաև արևմտահայերենով՝ օգտագործելով դասական ուղղագրությունը։ Այս քայլը նպատակ ունի ընդգրկել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի տարբեր հատվածներում ապրող օգտատերերին՝ ստեղծելով միասնական ուսումնական համայնք։

Այս համագործակցությունը մեկ քայլ է դեպի մեծ նպատակի իրականացում՝ համախմբել աշխարհասփյուռ հայությանը՝ կրթության և մշակույթի շուրջ։ Սա կդառնա այն օրինակը, թե ինչպես կարող են կրթությունը, մշակույթը և տեխնոլոգիան համատեղ գործել՝ հանուն հայկական ինքնության և մշակույթի պահպանման։

Koreez-ը չի սահմանափակվում միայն ակադեմիական ծրագրի մատուցմամբ։ Այն մոբայլ հավելված է, որտեղ գիտելիքը ներկայացվում է խաղի միջոցով՝ դարձնելով ուսուցումը հետաքրքիր, մրցակցային և ոգեշնչող։
Հավելվածը հասանելի է App Store-ում և Google Play-ում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները