Ինչպե՞ս և ինչո՞ւ օգտագործել ինֆոգրաֆիկաներ Ձեր բիզնեսի համար

Ժամանակակից աշխարհում ամենուրեք կարելի է հանդիպել տարբեր տեսակի, ոճի ու բովանդակության ինֆորմացիայի։ Տեղեկատվությունը ավելի քան երբևէ դարձել է հեշտ հասանելի, միևնույն ժամանակ տեղեկատավական հոսքը անկառավարելիորեն աճում է։ Գնալով ավելի է դժվարանում սոցիալական ցանցում նկատվելը։ Մարդիկ շտապում են, ու ժամանակի սղության պատճառով նույնիսկ որակյալ կոնտենտը հնարավոր է անտեսվի։

Եթե Ձեր մարքեթինգային ռազմավարության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում կոնտենտ մարքեթինգը, ապա Ձեզ անհանգստացնելու է մի հարց՝ «Ինչպե՞ս քիչ ժամանակում լսարանին շատ տեղեկատվություն հասցնել»: Պատասխանը կարելի է տալ «տեղեկատվություն» և «գրաֆիկա» բառերի համադրությամբ։

- Advertisement -

Օգտագործելով դիագրամներ, համեմատական աղյուսակներ, վեկտորներ՝ նպատակային ինֆորմացիան ընթերցողին կարելի է փոխանցել վիզուալ պատկերի միջոցով։

Ինֆոգրաֆիկաներում օգտագործվում են պատկերների և տեքստերի համադրություններ`ընթերցողների ուշադրությունը գրավելու և նրան արագ ու «խելացի» տեղեկատվություն փոխանցելու համար: 

Կան ինֆոգրաֆիկայի 5 հիմնական տեսակներ: Եկե՛ք տեսնենք, թե որոնք են այդ տեսակները, և ինչպես է դրանցից յուրաքանչյուրը նպաստում մեր նպատակին հասնելուն։ 

1. Պատճառի և հետևանքի ինֆոգրաֆիկա

Սա ինֆոգրաֆիկայի մի տեսակ է, որն օգնում է ընթերցողներին  պատկերացնել իրենց արածի կամ չարածի պատճառը կամ հետևանքը: Ինֆոգրաֆիկայի այս տեսակները լավագույնս ներկայացնում են երկու օբյեկտների հակադարձ կապը:

Օրինակ, երբ ինֆոգրաֆիկան ցույց է տալիս ծխելու կամ համակարգչի մոտ սխալ աշխատելու հետևանքները մարդու մարմնի վրա։

Ինչպե՞ս և ինչո՞ւ օգտագործել ինֆոգրաֆիկաներ Ձեր բիզնեսի համար

2․ Ժամանակագրական ինֆոգրաֆիկա

Այս դեպքում գործ ունենք ժամանակագրորեն համակարգված վիզուալ ներկայացելու հետ։ Այսպիսով, երբ անհրաժեշտություն կա ներկայացնելու որոշակի ժամանակահատվածում գրանցված տվյալները, երկար տեքստին կարող է փոխարինելու գալ մեկ տպավորիչ ժամանակացույց ինֆոգրաֆիկան։

Ինչպե՞ս և ինչո՞ւ օգտագործել ինֆոգրաֆիկաներ Ձեր բիզնեսի համար

3․ Քանակական ինֆոգրաֆիկա 

Ինֆոգրաֆիկայի այս տեսակով ներկայացնում ենք վիճակագրություն, գծապատկերներ, որոշ համեմատություններ և որոշ փաստեր: Այսինքն վերջնարդյունքը ինֆոգրաֆիկան է՝ նկարագրական գրաֆիկներով, գծապատկերներով, համեմատական ​​աղյուսակներով, փաստերով և թվերով:

Օրինակ՝ ScanLife-ը սպառողների վարքագծի և նախասիրությունների վերաբերյալ բոլոր տվյալները մեկ ինֆոգրաֆիկայում է տեղավորել՝ օգտագործելով բազմաթիվ գրաֆիկներ, գծապատկերներ, վիճակագրություն և նվազագույն տեքստ:

Ինչպե՞ս և ինչո՞ւ օգտագործել ինֆոգրաֆիկաներ Ձեր բիզնեսի համար

4. Ուղղորդված ինֆոգրաֆիկա

Ինֆոգրաֆիկայի այս տեսակում սովորաբար նախապատվությունը տրվում է քարտեզներ գծելուն, տեղաշարժերին կամ քայլերի հաջորդականությունը պատկերելուն: Եթե ​​անհրաժեշտ է ցույց տալ քայլերի հաջորդականություն կամ որոշակի ուղղությամբ շարժվելու ճանապարհ, ապա այդ նպատակով հնարավորություն ունեք օգտագործելու ուղղորդված ինֆոգրաֆիկա:

Ինչպե՞ս և ինչո՞ւ օգտագործել ինֆոգրաֆիկաներ Ձեր բիզնեսի համար

5. Ապրանքի ինֆոգրաֆիկա

Ցանկանու՞մ եք, որ յուրաքանչյուր հաճախորդ իմանա ձեր արտադրանքի մասին: Արտադրանքի վրա հիմնված ինֆոգրաֆիկան հեշտացնում է տվյալների վիզուալիզացիայի ստեղծումը: Դուք կարող եք ստեղծել ինֆոգրաֆիկա՝ մանրամասն նկարագրելով արտադրանքի բովանդակությունը և ամբողջական տեղեկատվություն հաղորդել ընդամենը մեկ պատկերի միջոցով։

Ինչպե՞ս և ինչո՞ւ օգտագործել ինֆոգրաֆիկաներ Ձեր բիզնեսի համար

Ինչո՞ւ օգտագործել ինֆոգրաֆիկա մարքեթինգում

Մարդկանց մեծ մասը հիշում է կարդացածի միայն 20%-ը: Եվ մեր ուղեղ տեղափոխված այդ տվյալների 20%-ի 90%-ը վիզուալ բաղադրիչն է: 

Ինֆոգրաֆիկաները հենց տեղեկատվությունը հնարավորինս հեշտ փոխանցելու եղանակներից մեկն են: Կարճ տեքստը և հեշտընկալելի ինֆոգրաֆիկան բարելավում են փոխանցվող տեղեկատվության ընկալունակությունը: Հետևաբար, բարձրացում են հաճախորդների ներգրավվածությունը։

1. Կոնտենտ մարքեթինգ

Ինֆոգրաֆիկաները շատ բազմակողմանի են: Ձեր ստեղծագործականությունն ու բովանդակության տեսակը կարող են գրավել հաճախորդների ուշադրությունը: Ինֆոգրաֆիկան խելացի միջոց է նոր հաճախորդներ ներգրավելու և առկա հաճախորդներին նպատակային գործողության դրդելու համար։ 

Ստեղծելով ինտերակտիվ բովանդակություն՝ ապահովում եք հաճախորդների ներգրավվածության բարձր մակարդակ, իրազեկման համար արժեքավոր բովանդակություն։

Բովանդակությունը մարքեթինգի առանցքն է: Ինֆոգրաֆիկան՝ Ձեր շուկայավարման ջանքերի կատալիզատորը:

2. SEO վարկանիշ

Մտածու՞մ եք SEO-ում ինֆոգրաֆիկ մարքեթինգի դերի մասին: Անհրաժեշտ է իմանալ, որ Google-ը նկարները և ինֆոգրաֆիկան դասակարգում և ընկալում է որպես տարբեր բովանդակություն: 

Այսպիսով, ինֆոգրաֆիկան նաև աջակցում է այցելուների անցկացրած ժամանակի ավելացմանը:

3. Բրենդինգ

Ինչպես բոլորս գիտենք, վիզուալները բրենդավորման համար շատ ավելի արդյունավետ են, քան տեքստը: Ինֆոգրաֆիկան յուրահատուկ կերպով փոխանցում է բովանդակությունը տեքստի, գրաֆիկայի և դիզայնի միջոցով, քանի որ տեղեկատվության 90%-ը տեսողական է: Ինֆոգրաֆիկ շուկայավարությունն ավելի է ընդգծում բրենդավորման ջանքերը: 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինֆոգրաֆիկաները բարելավում են տրաֆիկը 12%-ով:

Ինֆոգրաֆիկա ստեղծելու խորհուրդներ

Ինֆոգրաֆիկայի տարբեր տեսակներ տարբեր կերպ են ազդում օգտատերերի վրա: Դժվար է որոշել տարբեր օգտատերերի վրա դրանց ազդեցության չափը, բայց կան որոշակի կանոններ, որոնք պետք է հաշվի առնել, երբ ստեղծում եք ինֆոգրաֆիկա ՝ լավագույն արդյունքները ստանալու համար:

1. Ընտրե՛ք գլխավոր գաղափարը 

Ի՞նչ գաղափար ունեք ինֆոգրաֆիկա ստեղծելու համար: Ինֆոգրաֆիկայում պատկերելու համար շատ կարևոր է ունենալ խելամիտ և ուժեղ հիմնական գաղափար: Ձեր ինֆոգրաֆիկ մարքեթինգի ջանքերի արդյունքը կախված է թեմայի/գաղափարի ընտրությունից:

2. Մտածե՛ք տվյալների ներկայացման վիզուալ մասի մասին 

Երբ պատրաստ լինի բովանդակությունն ու գաղափարը, սկսե՛ք մտածել՝ «Ինչպե՞ս եք ուզում դա ցույց տալ» հարցի մասին: Ձեր գաղափարը իմաստ չի ունենա, եթե դրան արժանի վիզուալ լուծում չգտնեք։ Պատկերների և տառատեսակների օգտագործումը նույնպես անմիջականորեն ազդում են ինֆոգրաֆիկայի հեշտընկալելի և էսթետիկ լինելու վրա:

3. Ընտրե՛ք համապատասխան/ճշգրիտ փաստեր և վիճակագրություն:

Ձեր ինֆոգրաֆիկայում ցանկացած տեղեկատվություն՝ համապատասխան փաստերով և վիճակագրությամբ ներկայացնելը կբարձրացնի ներգրավվածությունը: Թվերը մի՛շտ գրավում են ուշադրություն և հետաքրքրություն են առաջացնում: Համոզվե՛ք, որ համապատասխան թվեր եք ավելացրել Ձեր տվյալները ներկայացնելու համար:

4. Ցույց տվեք վիզուալ համեմատություններ, ժամանակի ընթացքում փոփոխություններ

Օգտագործե՛ք գծագրեր, գծապատկերներ, համեմատական ​​աղյուսակներ տարբերություններ ցույց տալու համար: Համեմատությունները ամենալավն են վիզուալ առումով ցույց տալիս փոփոխությունները։

5. Ավելացրե՛ք հղումներ և աղբյուրներ

Ինֆոգրաֆիկա ստեղծելուց՝ գուցե ավելի վաղ կատարել եք հետազոտություններ: Նշե՛ք այն աղբյուրները, որոնցից վերցրել եք տեղեկատվությունը: Կամ հղում տվեք այն հեղինակներին, որոնց մեջբերում եք Ձեր տեքստում: 

6. SEO ստուգում արե՛ք

Երբ ավարտեք դիզայնը և ինֆոգրաֆիկան պատրաստ լինի, ընտրե՛ք «SEO վերնագիր»՝ ինֆոգրաֆիկան հրապարակելու համար: Այդ նկարագրությունը և վերնագիրը կբարձրացնեն Ձեր ինֆոգրաֆիկայի տեսանելիությունը որոնման արդյունքներում:

Ծանոթացեք նաև կայքը SEO օպտիմալացնելու այլ եղանակներին։

7. Հրապարակում և մարքեթինգ

Երբ վերջապես հրապարակեք ինֆոգրաֆիկան, ընտրե՛ք այն հարթակը, որը ամենալավը կլինի Ձեր հրապարակման համար։ 

Ինֆոգրաֆիկայի հրապարակումը դեռ վերջը չէ: Դուք նաև պետք է խթանեք դրա տարածումը և հասանելիությունը սոցիալական հարթակներում: 

8. Ստուգե՛ք բազմակի օգտագործման հնարավորությունը

Դուք կարող եք կրկին օգտագործել Ձեր ինֆոգրաֆիկան բովանդակության այլ ձևերով:

Ստորև ներկայացված են մի քանի կայքեր, որոնցից օգտվելով կկարողանաք պատրաստել ինֆոգրաֆիկաներ և վիդեոինդոգրաֆիկաներ։

Ինչպե՞ս և ինչո՞ւ օգտագործել ինֆոգրաֆիկաներ Ձեր բիզնեսի համար

Visual Capitalist-ը աշխարհում ամենաարագ աճող առցանց հրատարակիչներից է՝ կենտրոնացած այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են շուկաները, տեխնոլոգիաները, էներգիան և համաշխարհային տնտեսությունը: 

Ինչպե՞ս և ինչո՞ւ օգտագործել ինֆոգրաֆիկաներ Ձեր բիզնեսի համար

Piktochart-ը հզոր, բայց հեշտ կիրառելի առցանց գործիք է, որը թույլ է տալիս ստեղծել ինֆոգրաֆիկաներ և ավելին՝ զեկույցներից և սլայդներից մինչև պաստառներ և թռուցիկներ:

Ինչպե՞ս և ինչո՞ւ օգտագործել ինֆոգրաֆիկաներ Ձեր բիզնեսի համար

Easelly-ն պարզ ինֆոգրաֆիկ գործիք է, որը թույլ է տալիս ցանկացած տեսակի տեղեկատվություն պատկերավոր դարձնել։ Ունի 3 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում:

Ինչպե՞ս և ինչո՞ւ օգտագործել ինֆոգրաֆիկաներ Ձեր բիզնեսի համար

Infogram-ը օգնում է ստեղծել ինտերակտիվ գծապատկերներ, ինֆոգրաֆիկաներ և քարտեզներ: Օգտագործվում է մարքեթինգային թիմերի, խմբագրությունների, ուսանողների կողմից: Տվյալների արտացոլման ամենասիրված գործիքներից է: 

Ինչպե՞ս և ինչո՞ւ օգտագործել ինֆոգրաֆիկաներ Ձեր բիզնեսի համար

Renderforest-ը թույլ է տալիս ստեղծել «հեռարձակման որակով» տեսանյութեր։ Օգտագործումը լիովին անվճար է, և ցանկացած ոք կարող է բարելավել կոնտենտը ինֆորմատիվ վիդեոինֆոգրաֆիկաներով։

Ինչպե՞ս և ինչո՞ւ օգտագործել ինֆոգրաֆիկաներ Ձեր բիզնեսի համար

Animoto-ն թույլ է տալիս հեշտությամբ ստեղծել վիդեոգրաֆիկաներ և այլ տեսանյութեր, և դրանցով  կիսվել համացանցում։ Տեսանյութեր կարելիէ ստեղծել ոչ միայն վիդեո բովանդակությունից, այլև լուսանկարներից:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Ինչպե՞ս և ինչո՞ւ օգտագործել ինֆոգրաֆիկաներ Ձեր բիզնեսի համար
Աննա Արզումանյան
«Ինչպե՞ս բիզնես անել» հարցից տառապող լրագրողը հայտնվեց իր երազանքների մոլորակում։ Ես Աննան եմ, լրագրող՝ ով ձեզ կներկայացնի հայ ստարտափերների գործունեությունը, հաջողված պատմությունները և ամենակարևորը՝ ինչպես հեշտ բիզնես անել։ Բացի բիզնեսից ինձնից կտեղեկանաք ամբողջ աշխարհում տեղեկատավական ոլորտի նորություններին։