Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022թ. 12 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ ավելացել է 14.2%-ով, այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 11 ամսում աճել է 14.4%-ով
Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2022 թվականին 2021-ի համեմատ ավելացել է 7.8%-ով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա 12 ամիսների ընթացքում աճել է 0.4%-ով:
Շինարարության ծավալներում նախորդ տարի գրանցվել է 12.5% աճ, առևտրի շրջանառությունում 2022-ի հունվար-դեկտեմբերին 2021-ի նկատմամբ աճել է 17%-ով:
2022թ. մատուցված ծառայությունների ծավալը 2021-ի նկատմամբ ավելացել է 28.2%-ով:
2022-ին սպառողական գների ինդեքսն աճել է 8.6%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը աճել է 2.6%-ով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նախորդ տարվա 12 ամիսներին 2021-ի նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.1%-ով:
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2022 թ. հունվար-դեկտեմբերին ավելացել է 15.5%-ով՝ կազմելով 235 հազար 576 դրամ:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում 2022-ին 2021-ի համեմատ արձանագրվել է 68.6% աճ, ընդ որում արտահանումն աճել է 77.7%-ով, իսկ ներմուծումը՝ 63.5%-ով:
ԿԲ-ն 2023-ի համար 4.5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։