Հայաստանը՝ «գլխավոր գրասենյակ»․ Սկոլկովո կառավարման դպրոցի անդրադարձը

Սկոլկովո կառավարման դպրոցը անդրադարձել է Հայաստանին՝ որպես ռուսական բիզնեսի գլոբալացման լիարժեք կենտրոն։

Ռուս-ուկրաինական բախումների արդյունքում Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանի մոտ 50 հազար քաղաքացի։ Նրանցից շատերն իրականացրել են բիզնեսի լրիվ կամ մասնակի տեղափոխում։ Արդյունքում գրանցվել է 238 ընկերություն և 935 անհատ ձեռներեց. բացվել է ավելի քան 17000 բանկային հաշիվ: Խոսելով Հայստանի պատրատվածության մասին՝ փորձագետները նշում են, որ Հայաստանն ունի բավարար ռեսուրսներ միգրացիոն հոսքին դիմակայելու և ձեռնարկատերերի համար հարմարավետ պայմաններ ստեղծելու համար։

- Advertisement -

Սկոլկովո կառավարման դպրոցի զարգացող շուկայի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Կալինինը առաջ է քաշում այն վարկածը, որ Հայաստանը կարող է ունենալ ոչ միայն կենտրոնի կարգավիճակ, այլ կարող է հանդես գալ որպես երրորդ կողմ Ռուսաստանի և այլ երկրների միջև հարաբերություններ կառուցելու գործում:

Հայաստանի հիմնական առավելություններից առանձնացվել է մարդկային կապիտալը։ Ըստ Ալեքսեյ Կալինինի՝ հայերը պրոֆեսիոնալ հաղորդակցողներ են, միջնորդներ, իսկ հայկական սփյուռքը միջազգային շուկաներ մուտք գործելու արդյունավետ միջոց է։ Հայաստանը միայն երկիր չէ, այլ «գլխավոր գրասենյակ»։

Հատկանշական է, որ շատ ստարտափներ ունեն իրենց գրասենյակները Երևանում կամ Գյումրիում։ VCV Digital Recruitment նախագծի հիմնադիր Արիկ Հախվերդյանի խոսքով՝ Հայաստանում արդեն լավ զարգացած է ստարտափ մշակույթը, հնարավոր է բիզնես վարել անգլերենով, կազմակերպել միջազգային միջոցառումներ։

Hay’Li Human Development-ի համահիմնադիր Բորիս Ֆոկինը առանձնացրել է երկրում ՏՏ միջավայրի զարգացման բարձր տեմպերը՝ տեխնոլոգիական ընկերություններն արդեն արտոնություններ են ստանում պետությունից։

Հովսեփ Պատվականյանը առանձնացրել է ճկուն հարկային համակարգը, ներկրվող սարքավորումների լիզինգի սուբսիդիաները, ինժեներական միջավայրում երեխաների կրթության աջակցությունը։ Այս ամենը թույլ է տալիս Հայաստանը դիտարկել նաև որպես գրավիչ ներդրումային միջավայր։

Ըստ Հովսեփ Պատվականյանի՝ Invest in Armenia նախագծի տվյալների բազայում կա մոտ 2000 ներդրող, որոնց 65%-ը սփյուռքի ներկայացուցիչներ են։

Գրեթե բոլոր փորձագետները համաձայն են, որ երկիրը զբոսաշրջության, կրթության և տեխնոլոգիաների ոլորտում բիզնեսի զարգացման բավականին ակնհայտ ներուժ ունի։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Հայաստանը՝ «գլխավոր գրասենյակ»․ Սկոլկովո կառավարման դպրոցի անդրադարձը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: