Հայակական առաջին վենչուրային ֆոնդը՝ Granatus Ventures-ը հայտարարել է Sparxell ընկերությունում Seed round-ի ներդրում կատարելու մասին։
Ներդրումային փուլի մյուս ներդրողների շարքում են The Circular Innovation Fund-ը, որի հիմնական ներդրողը L’Oréal Groupe-ն է, SpaceX-ի հովանավոր Future Communities Capital-ը, ինչպես նաև PDS Ventures-ը, Katapult-ը և կենսատեխնոլոգիաների ու սպառողական ոլորտների ներդրող Joyance Partners-ը:
Միացյալ Թագավորությունում հիմնված Sparxell-ը զբաղվում է բարձր արդյունավետությամբ, կայուն, բույսերի վրա հիմնված գունանյութերի մշակմամբ:
«Granatus-ը կիսում է մեր նկրտումները՝ մեր մոլորակի կայունության գործում նշանակալից ներդրում ունենալու ուղղությամբ։ Անհամբերությամբ սպասում ենք Granatus-ի թիմի հետ աշխատելուն»,- ասել է Sparxell-ի հիմնադիր և գործադիր տնօրեն դոկտոր Բենջամին Դրոգեն:
«Sparxell-ի նորարարական բուսական հիմքով գունանյութերը համոզիչ լուծում են տալիս ավանդական քիմիական գունանյութերի կողմից առաջացած բնապահպանական մարտահրավերներին: Մենք ուրախ ենք աջակցել Sparxell-ին դեպի ավելի կայուն ապագա իր ճանապարհին: Մենք հավատում ենք, որ հայկական էկոհամակարգի հետ կապը կխթանի Sparxell-ի տաղանդների հասանելիությունը և աճի ներուժը», – նշել է Granatus Ventures-ի համահիմնադիր և գործընկեր Երվանդ Սարկիսյանը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։