Այժմ հնարավոր է աշխարհի տարբեր վայրերը տեսնել նոր ռեժիմով՝ թռչնի թռիչքի բարձրությունից տեսանյութերի միջոցով:
Google Maps-ը թողարկել է նոր ռեժիմ, որով հնարավոր է այցելել տարբեր երկրներում գտնվող ճարտարապետական հուշարձաններ՝ առանց տնից դուրս գալու:
Այս կառույցների իրատեսական մոդելները ստացվել են արհեստական ինտելեկտի միջոցով՝ միլիարդավոր լուսանկարների և արբանյակային պատկերների վերլուծության արդյունքում։ Ավելին, այս մոդելի հիման վրա ստեղծվում է տեսանյութ, որը ցույց է տալիս օբյեկտը բոլոր կողմերից: Օգտագործողը չի կարողանա ինքնուրույն պտտել տեսախցիկը, ինչպես Street View-ում:
Նորույթը հասանելի է Լոս Անջելեսում, Լոնդոնում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում եւ Տոկիոյում գտնվող 100 տեսարժան վայրերի համար, ներառյալ՝ Բիգ Բենը, Ալկատրասը եւ Էմփայր Սթեյթ Բիլդինգը: Նախատեսվում է ցանկն աստիճանաբար ընդլայնել։
Նոր ռեժիմը հասանելի է Google քարտեզներում iOS-ի եւ Android-ի համար ամբողջ աշխարհում:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։