EWC 2022-ի հայտերն արդեն ընդունվում են, հայտնում է Entrepreneurship World Cup – Armenia-ն։
Մրցույթին կարող են մասնակցել ցանկացած փուլում գտնվող ստարտափներ։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել EWC կայքում և լրացնել հայտադիմումը։ Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 5-ը։
Հաղթողները հնարավորություն կունենան շահելու 1 մլն դոլար գլխավոր մրցանակ։
Ձեռներեցության աշխարհի գավաթն իր տեսակի մեջ ամենամեծ և ամենաբազմազան ստարտափ մրցույթներից և աջակցության ծրագրերից է, որը հաղթողներին առաջարկում է կյանք փոխող մրցանակներ։ Մրցույթին արդեն մասնակցել են աշխարհի ավելի քան 200 երկրի 370 000-ից ավելի ձեռներեցներ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։