Միջոցառումներ

Youth to Business Forum

Դեկտեմբերի 6–7-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կանցկացվի Youth to Business Forum – Y2B 2025-ը, որը նպատակ ունի միավորելու երիտասարդներին և բիզնես համայնքի ներկայացուցիչներին՝ երկկողմ համագործակցության նոր ձևաչափում։
Ֆորումն ընտրված է երկու աստիճանի կառուցվածքով։ Առաջին օրը՝ Business to Youth, մասնակից երիտասարդները հնարավորություն կունենան աշխատել բիզնես ոլորտի մասնագետների հետ՝ զբաղվել ինքնաճանաչմամբ, ուսումնասիրել իրենց կարիերային ուղղությունները և ստանալ մենթորական աջակցություն։ Երկրորդ օրը՝ Youth to Business, ձևաչափը շրջվում է․ երիտասարդները ներկայացնում են իրենց դիտարկումները, սպասելիքներն ու միտումները բիզնեսներին՝ քեյս-աշխատարանների և համատեղ ստեղծագործական քննարկումների միջոցով։
Կազմակերպիչների խոսքով՝ ֆորումը աշխատանքի տոնավաճառ կամ կարիերայի ցուցահանդես չէ․ այն փոխադարձ երկխոսության հարթակ է, որի նպատակն է նոր ձևով ներկայացնել երիտասարդների և բիզնեսի համագործակցության հնարավորությունները։ Միջոցառումը նախատեսված է Հայաստանի երիտասարդների ինքնագիտակցությունն ամրապնդելու, նաև բիզնեսներին երիտասարդ սերնդի արժեքային պատկերացումների ու վարքագծային միտումների մասին առավել ամբողջական պատկեր տալու համար։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։
Պիտակներ,

Ամսաթիվ

06 - 07 Դկտ 2025

Ժամը

10:00 am - 8:00 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
128-130, Nalbandyan St, Yerevan

Կազմակերպիչ

AIESEC in Armenia
Կարդալ ավելին