
Yerevan Tech Forum 2025
Իրական տեխնոլոգիաներ` իրական բիզնեսի համար։
Նոյեմբերի 14-ին տեղի կունենա Yerevan Tech Forum 2025-ը։
2022-ից Yerevan Tech Forum-ը միավորել է ավելի քան 3000 մասնակիցների, 50+ տեղական և միջազգային բանախոսների ու 30+ ոլորտային գործընկերների՝ դառնալով տեխնոլոգիական ոլորտի և բիզնեսի գլխավոր հանդիպման կետերից մեկը։
Կազմակերպիչնեը պնդում են, որ սա հերթական տեխնոլոգիական կոնֆերանսը չէ։
Միայն մեկ օրում ֆորումը կհամախմբի 500+ որոշում կայացնողների՝ գործադիր տնօրենների, պետական կառույցների ներկայացուցիչների, ոլորտային առաջնորդների, ներդրողների և ստարտափների՝ քննարկելու, թե ինչպես են տեխնոլոգիաները փոխում բիզնեսի զարգացման ու մրցակցության կանոնները։
Ֆորումը գործարքների ու համագործակցությունների հարթակ է․ թեմատիկ քննարկումներ, ոլորտային գործնական քեյսեր, արդյունավետ լուծումների ներկայացումներ և նեթվորքինգ։ Միջազգային փորձագետներն ու շուկայում առաջատար ընկերությունների առաջնորդները ֆորումի բեմում կներկայացնեն իրենց փորձն ու իրական արդյունք տվող տեխնոլոգիական լուծումները։
Բանախոսների և տոմսերի մասին տեղեկությանը կարող եք հետևել այստեղ։