World Congress on Innovation and Technology 2024
Հայաստանը 2019 թվականից հետո երկրորդ անգամ է ընդունելու հեղինակավոր միջոցառումը: Այն այս անգամ անցնելու է «Գիտությունը որպես թվային սերունդի խոստումների իրականացման ուղի» (անգլ.՝ խորագրով:
Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) առաջատար իրադարձությունն է։
WISTA-ն աշխարհի տարբեր երկրների տնտեսությունների ՏՏ ոլորտի ավելի քան 80 ասոցիացիաների կոնսորցիում է։
ԱՏՁՄ-ն այս տարի կազմակերպում է WCIT 2024-ը Հայաստանում՝ DigiTec-ի հետ բարձր մակարդակի համագործակցությամբ, որը տարածաշրջանի ամենախոշոր ամենամյա միջոցառումն է՝ նվիրված նորարարությանը և տեխնոլոգիաներին:
WCIT 2024/DigiTec-ը միջազգային հանրությանը կներկայացնի Հայաստանի և տարածաշրջանի տեխնոլոգիական ներուժը՝ միաժամանակ հարթակ կստեղծի տեղական կազմակերպություններին՝ ցուցադրելու ոլորտում իրենց ձեռքբերումները:
Այս տարվա կոնգրեսը շեշտը դնելու է Արհեստական ինտելեկտի (AI) և հասարակության վրա դրա ազդեցության, էթիկայի և ապագայի վրա: